«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

08 փետ 2022 10:34

Նոր պայթյունների բարձր հավանականություն կա.Միայն առաջին հայացքից է ճգնաժամը Ուկրաինայի շուրջ, իրականում այն ավելի մասշտաբային է

Ուկրաինայի ու, առհասարակ, ՌԴ սահմանակից երկրների ռազմականացումը, ՌԴ-Արևմուտք դիմակայության նոր փուլը, այդ ֆոնին ՌԴ-Չինաստան երկարաժամկետ, խորը համագործակցության նոր ձևաչափը, անոնսում է աշխարհում ռազմաքաղաքական հավասարակշռության խախտման մասին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Դեռ վաղ է ասել, թե գլոբալ գործընթացները ինչ վերջնական հանգրվանի կհասնեն, սակայն ակնհայտ է, որ աշխարհը նոր փոփոխությունների շեմին է։

ՌԴ-Չինաստան ռազմավարական երկխոսությունը, որը բառիս բուն իմաստով առնչվում է տիեզերքից մինչև ներհասարակական հարաբերությունների շուրջ համագործակցությանը, դիրքորոշումների ներդաշնակեցմանը, այլևս ակտիվ գործողությունների փուլում է և ինչպիսի հանգուցալուծում էլ լինի Ուկրաինայի հարցում, այս իրողություններն արդեն անշրջելի ընթացքի մեջ են։

Եթե սրան գումարում ենք Իրանի երկկողմ և բազմակողմ հարաբերությունները Չինաստան-ՌԴ տանդեմի հետ, ապա իրադարձությունների զարգացումը բոլոր առումներով առավել հետաքրքրական է դառնում։

Միայն առաջին հայացքից է ճգնաժամը Ուկրաինայի շուրջ, իրականում այն ավելի մասշտաբային է և ըստ այդմ՝ դրա ազդեցությունը բոլոր տարածաշրջանների վրա ուղղակի և անուղղակի ձևով անխուսափելի է։

Իսկ թե ովքեր սրանից պարտված կամ շահած դուրս կգան, դեռ դժվար է ասել, ամեն դեպքում արտաքին քաղաքական գծերի վերանայումների և վերահաստատումների փուլ է, որի արդյունքում նոր պայթյունների բարձր հավանականություն կա»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր