Հայաստանը փախչելու տեղ չունի... ի՞նչ է, կարծում եք, նրանք ինչ-որ մեկին պե՞տք են...Որտեիից է գալիս Լուկաշենկոյի լկտիությունը
![](https://gdb.rferl.org/1E200F1E-1194-40B8-AF6E-2F70816A5E22_cx0_cy1_cw0_w1200_r1.jpg)
Կրեմլի խոսափող Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում Բելառուսի նախագահը հայտարարել է, թե առաջիկա 15 տարիներին Մոսկվայի ու Մինսկի նախաձեռնած միութենական պետության կազմում կընդգրկվի նախկին ԽՍՀՄ հանրապետությունների մեծ մասը՝ Ուկրաինան, Հայաստանը, Ղազախստանը և կենտրոնասիական այլ պետություններ։ Լուկաշենկոն անդրադարձել է հարցին, թե որ երկրները կարող են մաս կազմել Ռուսաստան-Բելառուս միութենական պետությանը, լպիրշ արտահայտություններ արել Հայաստանի հասցեին։
«Բելառուսն արդեն այնտեղ է։ Կարծում եմ, Ղազախստանի համար լավ դաս էր։ Եթե ասում եք ժամկետը 15 տարի է, վստահ եմ, որ Ուկրաինան այնտեղ կլինի, եթե սխալներ թույլ չտանք։ Դե, իսկ մնացածը՝ ըստ պարագծի... այդ հզորության միավորման ավարտից հետո, կամ միավորման ընթացքում... իրենք որտե՞ղ են հայտնվելու։ Հայաստանը փախչելու տեղ չունի... ի՞նչ է, կարծում եք, նրանք ինչ-որ մեկին պե՞տք են... իրենք արդեն տեսել են, Նիկոլ Վովաևիչը դա արդեն տեսել է»,- ասել է Լուկաշենկոն։