Երկար տարիների ատելության վերջ Է գալու.Հայերը պետք է փոխեն իրենց ազգային զինանշանը, որի վրա պատկերված է Արարատ լեռը, իրենք շատ լեռներ ունեն, ուզում են, թող դրանցից որևէ մեկն ընտրեն          Միակ խոչընդոտը ԼՂ-ն էր.Հիմա ՀՀ-ն այլևս չի պնդում, որ Ղարաբաղը որևէ առումով հիշատակվի       Թող զենք տան,մենք մեր հողը կպահենք.Պարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի    

08 փետ 2022 13:01

Դեպի անդունդ ենք գնում, կործանման, թրքացման, միայն Լուկաշենկոն չի նսեմացնում մեզ.ինչ է տեղի ունենում կուլիսների հետեւում

Բելառուսի նախագահի հայտարարությունը նոնսենս է դիվանագիտությունում, բայց դրա պատճառները Հայաստանը պետք է փնտրի իր մեջ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը՝ մեկնաբանելով Բելառուսի նախագահի հայտարարությունը։


«Բնական է, որ նման հայտարարություններ չպետք է լինեն։ Սա նոնսենս է միջազգային դիվանագիտական պրակտիկայում, սկանդալային դրվագներից մեկը։ Բայց պատճառները պետք է փնտրենք մեր մեջ։ Մենք թույլ ենք տալիս այդպես խոսել մեզ հետ։ Եվ միայն Լուկաշենկոն չի դա անում։ Հարեւան երկրի նախագահը նսեմացնում եւ վիրավորում է մեր երկիրը եւ նրա ղեկավարին։ Երբե մենք ասում էինք, որ Հայաստանը կորցրել է սուբյեկտությունը, հեղինակություն չունի, որպեսզի պաշտպանի իրեն եւ ստիպի հաշվի նստել իր հետ, հիմա տեսնում ենք, որ դա իրականություն է։ Սրանք հետեւանքներն են։ Լուկաշենկոն այն օդիոզ անձնավորություններից մեկն է, որոնք ասում են, ինչ մտածում են՝ հաշվի չառնելով՝ կարելի է նման բառապաշար օգտագործել, թե ոչ։ Բայց դա վկայում է լուրջ ներքին խնդիրների եւ այն մասին, թե ինչ է տեղի ունենում կուլիսների հետեւում»,- նշել է Ռուստամյանը։

Պատգամավորը նշել է, որ եթե վարչապետը չի հարգում դիվանագիտական կորպուսը, ուղիղ ասում է, որ պետք է այնտեղ «յուրայինների» նշանակել, որպեսզի բոլորը կատարեն առանց մտածելու, ԱԳՆ-ում նշանակում է մարդկանց, որոնք դիվանագիտական ճանապարհ չեն անցել, սա անլուրջ մոտեցում է, որը տանում է հեղինակության կորստի։

Ինչ վերաբերում է Լուկաշենկոյի պահվածքին, ապա գնահատականը պետք է տա բելառուս ժողովուրդը, կարծում է Ռուստամյանը։ «Չարժե կրկնել Լուկաշենկոյի ոճը, բայց դա վկայում է միայն մեր նվաստացածության դրսեւորման մասին օտար ղեկավարների հայտարարություններում։ Արդեն փաստ է, որ Հայաստանի կարծիքը հաշվի չի առնվում։ Մենք պետք է հասկանանք, որ այսպես շարունակվել չի կարող։ Լուկաշենկոն իր հայտարարություններն անում է՝ հաշվի առնելով իր շահերը։ Նա Հայաստանի հետ ռազմավարական հարաբերությունների անհրաժեշտություն չի տեսնում, նրա հայտարարությունը խոսում է այդ մասին։ Պատճառը պետք է փնտրել մեր մեջ։ Ինչո՞ւ ենք մենք թույլ տալիս մեզ հետ այդ լեզվով խոսել։ Եվ չէ՞ որ մինչեւ հիմա չենք լսել պատասխան արձագանք Հայաստանի իշխանությունների կողմից։ Պետությունը ներկայացնում է կառավարող ուժը։ Կառավարող ուժի ղեկավարը պարտավոր է հարաբերություններն այնպես կառուցել, որ մեզ հետ այդ լեզվով չխոսեն։ Ոչ միայն ընդդիմությունը, ամբողջ ժողովուրդը պետք է հիշի արժանապատվության մասին։ Լուկաշենկոյի հայտարարությունները դեռ շատ մեղմ են, հիշեք, թե ինչեր է ասում Ալիեւը մեր ու Փաշինյանի մասին անձամբ։ Եվ ո՞րն է պատասխանը»,- հիշեցրել է Ռուստամյանը։ Նա ընդգծել է, որ իրավիճակը վատթարացավ այն բանից հետո, երբ պարտության մեղավորը նորից իշխանության եկավ։ «Ո՞վ դրանից հետո կհարգի մեզ։ Ժողովուրդը հաշտվեց պարտության հետ»,- նշել է խորհրդարանականը։

Ընդդիմության գործողությունների մասին հարցին Ռուստամյանը պատասխանել է, որ եթե ինչ-որ մեկն սպասում է, որ ընդդիմությունը շտկելու է իրավիճակը, որն ստեղծվել է իշխանությունների մեղքով, պետք է գիտակցի, որ դա հնարավոր է միայն ընդդիմության իշխանության գալու դեպքում։ «Հակառակ դեպքում ընդդիմությունը կարող է որքան ասես զայրանալ, իսկ իշխանություններն էլ կասեն, որ ամեն բան կարգին է։ Չպետք է ընդդիմության վրա դնել իշխանության ֆունկցիաները»,- ընդգծել է Ռուստամյանը։ Խոսելով միութենական պետության մեջ մտնելու հնարավորության մասին՝ նա ընդգծել է, որ Հայաստանը պետք է առաջին հերթին պահպանի ինքնիշխանությունը եւ ինքը որոշի իր ճակատագիրը։ «Եթե շարունակվի այնպես, ինչպես հիմա, մեր փոխարեն կորոշեն։ Ինչպես դա եղավ կապիտուլյացիայի պարագայում։ Եթե այսպես շարունակվի, ինքներս արդեն ոչինչ չենք որոշի։ Ժողովուրդը պետք է ոտքի կանգնի։ Իշխանությունները երկիրն անդունդ են տանում, կործանման, թրքացման, Արցախի ապահայկականացման»,- ամփոփել է Ռոստամյանը։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր