100 օրվա ընթացքում ԱՄՆ նոր վարչակազմն այնքան մեծ վնաս և ավերածություն է հասցրել          Ավագ չորեքշաբթի.խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի օծումը և մատնությունը       Իմ կարծիքով նոր Սահամանդրության տեքստում չպետք է լինի հղում Անակախության հռչակագրին    

08 փետ 2022 13:17

ՀՀ ԱԳՆ-ի կարճ ու կտրուկ պատասխանը Լուկաշենկոյի՝ Հայաստանի հասցեին արած հայտարարությանը

Համոզված ենք, որ Բելառուսի նախագահի աշխարհաքաղաքական ինքնատիպ վերլուծությունները նպատակ ունեն սպասարկելու առաջին հերթին սեփական ներքին քաղաքական օրակարգը և որևէ առնչություն չունեն Հայաստանի և նրա արտաքին քաղաքականության հետ, ի պատասխան ԶԼՄ-ների հարցին ասված է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանի պատասխանում:

Նշենք, որ նախօրեին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ Հայաստանը գնալու տեղ չունի։

«Կարծում եք նրանք ինչ-որ մեկին պե՞տք են: Նրանք արդեն տեսել են... Նիկոլ Վովաևիչը տեսել է դա: Ադրբեջանն այս կոհորտայից դուրս է, մենք այնտեղ շատ սխալներ ենք թույլ տվել։ Սա առանձին խոսակցություն է։ Եվ այնտեղ, իհարկե, Թուրքիան շատ լրջորեն աջակցում է Ադրբեջանին։ Թուրքիայով են անցնում ճանապարհները, գազը, նավթը... Իսկ Թուրքմենստանը, Ուզբեկստանն ու Տաջիկստանը, ելնելով իրենց տնտեսական անհրաժեշտությունից, կարծում եմ, որ նույնպես կմիանան», - ասել է Լուկաշենկոն։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր