Առեղծվածային դեպք՝ Երևանում. հյուրասենյակում՝ բազմոցին, հայտնաբերել են 17-ամյա աշակերտի դին          «Մեկ մարդու հույսին» մնալու մարտավարությամբ և «հրաշքներ» սպասումով՝թուլացրեցինք Բագրատ Սրբազանի թիկունքը՝ նրան դարձնելով անհայրենիք շակալների թիրախ       Բաքուն փորձում է խորամանկել.Ադրբեջանի սահմանադրությունը չի ճանաչում հետխորհրդային սահմանները    

08 փետ 2022 18:01

Տեսանյութ.Ստավկեք դրեցին,վարչապետին քրֆելը՝ 1.000.000, տիկնոջը՝ 2.000.000, աղջկան՝ 3.000.000 ,Աշոտիկին՝ 1400 դրամ

Փաստացի արդեն երևում է, որ մարդկանց ձայնը կտրել են, բայց ինչքան էլ կտրեն, միևնույն է, մարդն իր միմիկայով կարող է հասկացնել՝ ինչ է պահանջում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արարատ Աղաբեկյանը՝ Աշխարհապետը։ 

«Բոլորին խոսքի իրավունքից զրկել են, այն աստիճան, որ մարդը, տեսնելով ստեղծված իրավիճակը, բարկացած վիճակում չի կարող պոռթկալ, վիրավորել, հայհոյել, հիմա դա էլ են փակել։ «Ստավկա» են դրել, վարչապետին հայհոյելու համար՝ 1 մլն, տիկնոջը հայհոյելու համար՝ 2 մլն, աղջկան՝ 3 մլն, Աշոտիկին` 1400 դրամ, սա իրականում խոսքի իրավունքից զրկել է։ Բռնել, դատավոր Բորիս Բախիշյանին կալանավորել են, նրանից մարդու հոտ էր գալիս, հիմա կտեսնենք, թե Բախշիյանին, որ դատավորն է դատելու, Բորիսը սյունեցու մտածելակերպով է առաջնորդվում, օրենքի մարդ է։ Ամեն ինչի վերջն էլ գալու է՝ կա՛մ օրենքով, կա՛մ Աստծո ուժով։ Ոստիկաններին մենք հարգել ենք տարիներ շարունակ, հիմա դարձել են «միլիցա», պետք է ամաչեն նրանից, թե հասարակությունը ինչ անուն է իրենց տալիս»,- ասաց Աղաբեկյանը։

Աշխարհապետի խոսքով՝ թե Շուռնուխում, թե ամբողջ Սյունիքում հասարակությունն էլ ավելի է փոխել իր վերաբերմունքն իշխանությունների նկատմամբ։ Ինչ վերաբերում է վարչապետի կողմից բազմիցս հայտարարված խաղաղության դարաշրջանին և թուրքերի, ադրբեջանցիների հետ կողք կողքի խաղաղ ապրելուն, Աղանեկյանը նշեց, որ այդպիսի բան չի պատկերացնում։ Նրա խոսքով՝ դա անհնարին բան է, հերթական կուտն է, որ պետք է բաժանեն մեր ժողովրդին։

«Թուրքի լավը ո՞րն է, թուրքը մնում է թուրք։ Ադրբեջանը ամեն կերպ նվաստացնում է Հայաստանին, մեր կողմից մի համարժեք պատասխան չկար, Ջաբրայիլից փչող քամուց Սյունիքում դեռ արյան հոտ է գալիս, մեզ մոտ պատերազմը դեռ չի վերջացել, Երևանում՝ չգիտեմ»,- ասաց Աղաբեկյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր