Երևանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ          Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման       Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են    

08 փետ 2022 15:21

Դե եթե թշնամին ինչ-որ բան է ասում, Հայաստանն էլ չի պատասխանում, ուրեմն Ալիևն է ճիշտ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, երեկ, պատասխանելով ռուս լրագրող Վլադիմիր Սոլովյովի հարցերին, ասել է, թե նախկին խորհրդային հանրապետությունների մեծ մասը կարող է միանալ Բելառուսին և Ռուսաստանի Միութենական պետությանը։ Նա անդրադարձել է նաև Հայաստանին՝ նշելով.


«Դե, Հայաստանը գնալու տեղ չունի: Կարծում եք` նրանք ինչ-որ մեկին պե՞տք են: Նրանք դա տեսան: Նիկոլ Վովաևիչը դա տեսավ»,- ասել էր Լուկաշենկոն:


Այս թեմայով ԼՈՒՐԵՐ.com -ը զրուցեց քաղաքագետ Թևան Պողոսյանի հետ, որն ասաց ցանկացած երկրի ղեկավար, որը Հայաստանի մասին նման արտահայտություն է իրեն թույլ տալիս՝ անթույլատրելի է: Նա այն կարծիքին է, որ Լուկաշենկոյի գործընկերը՝ Նիկոլ Փաշինյանը, պետք է համապատասխան արձագանք տա այդ հայտարարությանը.


 
«Եթե մի երկրի ղեկավարը, օրինակ, Ալիևը իրեն որևէ արտահայտություն է թույլ տալիս Հայաստանի վերաբերյալ, ապա նրան պետք է պատասխանի հենց Նիկոլ Փաշինյանը, ոչ թե Հայաստանի հասարակությունը: Լուկաշենկոն չպետք է Հայաստանի մասին նման կերպ խոսեր, բայց դրա հետ մեկտեղ էլ Հայաստանի պատասխանը պետք է համապատասխան պետական ինստիտուտներով գնա: Լուկաշենկոն  նախկին նախագահ չէ, ինքը դաշնակից երկրի գործող նախագահն է, բա Հայաստանը չպե՞տք է պատասխան տա »,- նշեց նա:


Մեր այն դիտարկմանը, թե հնարավոր է, որ այդպես էլ Նիկոլ Փաշինյանը պատասխան չտա, որ դաշնակից երկրի հետ հարաբերությունները չլարվեն, քաղաքագետը նկատեց, որ եթե պատասխան չլինի, ապա միայն Լուկաշենկոյի խոսքը կմնա և վերջ. Թևանյանը բերեց Ալիևի օրինակը. «Եթե թշնամին չի պատասխանում, ապա լսում է աշխարհի խոսքը՝ դե, եթե թշնամին ինչ-որ բան է ասում, Հայաստանն էլ չի պատասխանում, ուրեմն Ալիևն է ճիշտ: Այդ պատճառով աշխարհը Ալիևին ոչինչ չի ասում, իսկ ինքը հայկական եկեղեցիներն է քանդում, պատմությունը փոխում, մեր հողերը գրավում, զինվորների պարանոցը կտրում, ահաբեկիչներ բերում, իսկ աշխարհը շարունակում է լռել»,- ընդգծեց քաղաքագետը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր