Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար          Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել       Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք    

08 փետ 2022 19:40

Ի՞նչ ախտանշաններից կարելի է կռահել, որ երեխաների մոտ COVID-19-ի ծանր բարդացում կա

Կորոնավիրուսային վարակի ժամանակ երեխաների մոտ կարող է առաջանալ վտանգավոր բարդություն՝ բազմահամակարգային բորբոքային համախտանիշ (MIS-C)։

Բժիշկ, լաբորատոր ախտորոշման փորձագետ Ալեքսանդր Սոլովյովը (Ռուսաստան) իր Facebook-ում գրում է, որ այդ բարդության մասին կարելի է գլխի ընկնել մի շարք ախտանշաններից։

Նրա խոսքով՝ այդ բարդությունը կարող է առաջանալ երեք եւ ավելի օր շարունակվող 38,5 աստիճանից բարձր ջերմության դեպքում։ Դրա հետ մեկտեղ, կարող են առաջանալ նաեւ այնպիսի ախտանշաններ, ինչպիսին են որովայնի ցավը, փսխումը, ուշաթափությունը, լուծը, գիտակցության մթագնումը, կոնյունկտիվիտը, լիմֆոհանգույցների մեծացումը, մաշկի ցանը, բերանի լորձաթաղանթի ցանը եւ գլխացավը։

Մասնագետի խոսքով՝ վերոնշյալ ախտանշաններից առնվազն երկուսը ջերմության առկայության դեպքում կարող են մատնանշել բազմահամակարգային բորբոքային համախտանիշի առաջացման մասին։

MIS-C (PIMS)-ի ձեւով բարդությունը կարող է առաջանալ վիրուսով վարակվելուց 4-6 շաբաթ հետո եւ երեխաների մոտ դրսեւորվել անկախ տարած COVID-19-ի ծանրությունից։ Ենթադրվում է, որ MIS-C (PIMS)-ի առաջացումը կապված է աղիներում վիրուսի երկարատեւ պահպանման հետ»,- գրել է մասնագետը։

Նրա խոսքով՝ օմիկրոնով երեխաների վարակման մեծ թվի հետ կապված՝ բազմահամակարգային բորբոքային համախտանիշի դեպքերի թիվը կարող է ավելանալ։ Այս առնչությամբ կարեւոր է ուշադիր լինել առաջիկա մեկուկես-երկու ամսում երեխաների առողջական վիճակի հանդեպ։

Մասնագետն ավելացրել է, որ կորոնավիրուսի դեմ երեխաների պատվաստումը 91 տոկոսով նվազեցնում է MIS-C-ի առաջացման վտանգը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր