Ուղիղ.Հանրապետության հրապարակը բազմամարդ է. մեկնարկել է ջահերով երթը          Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ Փաշինյան       Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար    

09 փետ 2022 15:04

Աննա Հակոբյանի հետ ձեռք է բերվել պատերազմում վիրավորված տղաներին առնչվող կարևոր պայմանավորվածություն

Օրերս տիկին Աննա Հակոբյանի Շիրակի մարզ կատարած այցի շրջանակներում ձեռք է բերվել կարևոր պայմանավորվածություն, որը մեկ մասշտաբային ծրագրի հիմք է հանդիսանալու: Ծրագիրն իրագործելու է «Իմ Քայլը» հիմնադրամը և մեկնարկը կտրվի մեր մարզում:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը՝ նշելով, որ այն ուղղված է լինելու 44-օրյա պատերազմում վիրավորում ստացած զինվորներին:

«Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտման ծրագիրն» է, որի ընթացքում լիահույս եմ, որ մեր տղաները կկարողանան իրենց մասնագիտական հմտությունները զարգացնելով առաջիկայում իրենց ճիշտ տեղը գտնել աշխատաշուկայում:

Այս մասին հայտնում է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։

Ի դեպ, նախօրեին «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանի հետ խոսել ենք աշխատանքների կազմակերպման ընթացքի մասին: Մարզպետարանի ու հիմնադրամի աշխատակիցներն արդեն ակտիվ կապի մեջ են ծրագիրն իրագործելու համար:

Այցի ընթացքում տիկին Հակոբյանի հետ եղել ենք նաև «Էմիլի Արեգակ» բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաների կենտրոնում, որից հետո այցելել ենք «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, ծանոթացել ենք պայմաններին, զրուցել ուսումնառության մեջ գտնվող երեխաների հետ:

Այցի ավարտին տիկին Հակոբյանի հետ հանդիպել ենք նաև Ադրբեջանում պահվող շիրակցի գերեվարված տղաների մայրերի հետ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր