Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

10 փետ 2022 11:12

Փրթեք, փոխեք, հավատարիմներին բերեք. ատամները սրած՝ գործի են անցնելու.«Հրապարակ»

Երևանի նոր փոխքաղաքապետների թիմն իր վերադասից հրահանգ է ստացել «մաքրել» քաղաքապետարանն ու ենթակա կառույցները։ Տեղեկությունը հայտնում է «Հրապարակ» օրաթերթը։
««Մաքրել» ասելով՝ նկատի ունեն Հայկ Մարությանի և առհասարակ հնուց մնացած կադրերին փոխելը։ Երեքն էլ շատ երիտասարդ են և, ըստ այդմ, իշխանատենչ ու մաքսիմալիստ։ Իսկ նոր պաշտոնները համարում են նոր հնարավորություն ինքնահաստատվելու, կայանալու համար»,– նշում է պարբերականը։

Ըստ օրաթերթի` վերադասից նաև հրահանգ են ստացել՝ փրթել, փոխել, փոխարենը յուրայիններին ու հավատարիմներին բերել։
«Պետք է ենթադրել, որ փոփոխություններ են տեղի ունենալու առաջին հերթին Երևանի վարչական շրջանների ղեկավարների կազմում, ապա՝ քաղաքապետարանի բուն աշխատակազմում, հատկապես բարձր դասի պաշտոններում։ Կփոխվեն ենթակա կառույցների ղեկավարները՝ տարբեր ծառայություններ, առողջապահության և կրթության ոլորտներ, սպասարկումներ, համայնքային հիմնարկներ։ Մի խոսքով, ատամները սրած՝ գործի են անցնելու»,– եզրափակում է «Հրապարակը»։

Հիշեցնենք` Երևանի փոխքաղաքապետներ Սերգեյ Հարությունյանը, Սերգեյ Ներսեսյանը, Գայանե Մելքոմ Մելքոմյանը Հրաչյա Սարգսյանի՝ քաղաքապետ ընտրվելուց հետո աշխատանքից ազատվելու դիմումներ գրեցին։

Փետրվարի 8-ին Երևանի ավագանու նիստում քաղաքապետի տեղակալներ ընտրվեցին Ստեփան Մաչյանը, Սուրեն Գրիգորյանը և Գևորգ Սիմոնյանը։ Մաչյանը մինչ այդ զբաղեցնում էր «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը, իսկ Գրիգորյանն ու Սիմոնյանը փոխնախարարներ էին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր