Կենդանակերպի նշանների մայիսի 5-ի ռոմանտիկ հորոսկոպը          Մայիսի 6-ին, 7-ին և 8-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների գազամատակարարումը       Տեսանյութ.Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցները կգիշերեն Հաղարծինում    

10 փետ 2022 11:27

Տեսանյութ.Եթե Նիկոլն իր ստորագրությամբ վերջնականապես Արցախը հանձնի Ադրբեջանին, ապա Գրիգորյանն ու իր նման սաքունցները կլռեն, բայց թույլ չեն տա...

Այն բանից հետո, երբ Ստեփան Գրիգորյանը խայտառակվեց և դատարանի որոշմամբ ստիպված եղավ ներողություն խնդրել ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովից՝ իր մասին ստելու, Խաչատուրովի մասնակցության մասին ապրիլյան պատերազմին ստելու համար, տրամաբանական կլիներ, որ Ստեփան Գրիգորյանը շատ երկար ժամանակ չհամարձակվեր հրապարակայնորեն կարծիք հայտնել:

Բայց նա շարունակում է անամոթաբար հիմարություններ խոսել ու դա անում է թե՛ հայկական, թե՛ արտասահմանյան լրատվամիջոցներում։ Նա հերթական հարցազրույցն է տվել ռուսական «Նովայա գազետա» կոչվող տեղեկատվական աղբանոցին։ Իր այս հարցազրույցում Գրիգորյանը բառացիորեն ասում է հետևյալը. «Мы совсем не против того, чтобы улучшились отношения с Турцией. И мы даже не против того, чтобы пойти на какие-то компромиссы с Азербайджаном. Конечно, здесь есть свои «красные линии», но на эту часть политики правительства мы давить не будем. А вот в части ограничения свобод, в части отказа от демократии мы будем противостоять до конца»։
Սա նշանակում է, որ եթե Նիկոլն իր ստորագրությամբ վերջնականապես Արցախը հանձնի Ադրբեջանին, ապա Գրիգորյանն ու իր նման սաքունցները կլռեն, բայց թույլ չեն տա, որ Նիկոլը «ժողովրդավարությանը կպնի»։

Ովքե՞ր են այս մարդիկ։ Ի՞նչ կապ ունեն նրանք մեր իրականության հետ, մեր հետաքրքրությունների, մեր երազանքների: Ինչո՞ւ են Հայաստանը վերածել իրենց համար ԽՈՊԱՆԻ ու այստեղ մեր հաշվին փող աշխատում՝ մեր եղբայրների ու քույրերի կյանքի գնով գրանտներ ստանալով արևմտյան կառույցներից, որպեսզի շարունակեն անհեթեթություն թափել բնակչության ականջների մեջ։

Ինչո՞ւ էր նախորդ իշխանությունը թույլ տալիս այս մարդու նմաններին Հայաստանում ազատ ապրել, երկիրը քանդել։ Նիկոլն ինքնին վտանգավոր է, բայց Նիկոլն ավելի վտանգավոր է Գրիգորյանի նման մարդկանցով, որոնք պատրաստ են արդարացնել Նիկոլի բոլոր արարքները, եթե միայն «արտասահմանից կաթող վիտամինները» չդադարեն հոսել իրենց հաշիվներին։ Ապագա Հայաստանում կա՛մ բանտում պիտի լինեն իրենք, կա՛մ իրենց մուտքը Հայաստան կարգելվի, այլ տարբերակ այս մարդկանց հետ հարցը լուծելու չկա...
 
Արմեն Միքայելյանի ֆեյսբուքյան էջ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր