Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

10 փետ 2022 12:15

Վրացական ծախու հեռուստաընկերության հերթական դավաճանությունը՝ հակահայկական քարոզչությունն ու ադրբեջանամետ քարոզը

Վրացական մերձիշխանական «Իմեդի» հեռուստաընկերությունը աչքի է ընկել ակնհայտ հակահայկական, ստոր քարոզչությամբ` հօգուտ հայկական մշակութային, ավանդական տարրերի` վրաց-ադրբեջանական բռնազավթման։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում Հասմիկ Մելիքսեթյանը:


Այսպես՝ այդ հեռուստաընկերության` փետրվարի 9-ի եթերում, հայկական մածունի` արտասահման արտահանման արգելքի մասին լուրը հայտնելիս հաղորդավարների հետևում՝ էկրանին, հայտնվում է մածունի տարա` վրացերեն մածուն գրությամբ: Բայց  ուշագրավն այդ վրացերեն գրության վերևում ու ներքևում հակահայկական գրառումն է` «Ղարաբաղը Ադրբեջան է», «Տոլման նույնպես ադրբեջանական է»:


Վրացական ծախու հեռուստաընկերության եթերում, որը գտնվում է վրացական իշխանությունների հովանու ներքո, նմանատիպ բովանդակությամբ նյութերը պատահականություն չեն և վստահաբար իրականացվում են վրացական թուրքամերձ շրջանակների պատվերով:
***
Քիչ հետո Ֆեյսբուքյան օգտատեր Հասմիկ Մելիքսեթյանն իր էջում հայտնել է, որ վրացական «Իմեդի» հեռուստաընկերությունը ներողություն է խնդրել ավելի վաղ ադրբեջանամետ և հակահայկական քարոզչության համար:


«Իմեդին ներողություն է խնդրել՝ հայտարարելով, որ սխալը տեխնիկական է եղել ու հոլդինգի սոցիալական բոլոր էջերից հեռացրել է ներքոնշյալ թողարկումը», - նշել է նա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր