Մարտի 14-ի աստղագուշակ, ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար          Մարտի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Սամվել Տերտերյանը և Արամայիս Հարությունյանը դուրս են եկել եզրափակիչ    

11 փետ 2022 13:29

Անհայտ անձանց կողմից փորձ է արվում քաղաքացիներից խարդախությամբ գումար շորթել. «Հայ Փոստ» ՓԲԸ-ի հայտարարությունը

«Հայ Փոստ» ՓԲԸ-ն հայտարարություն է տարածել, որում նշվում է.

«Կրկին ահազանգ ենք ստանում, որ ՀայՓոստի անվան և ապրանքային նշանի շահարկմամբ մարդկանցից բանկային տվյալների կորզման փորձեր են արվում:

Անհայտ անձանց կողմից փորձ է արվում քաղաքացիներից խարդախությամբ գումար շորթել:

ՀայՓոստը տվյալ հաղորդագրությունների հետ որևէ առնչություն չունի:

Հորդորում ենք նման հաղորդագրություն ստանալիս անձնական, բանկային քարտերի կամ այլ որևէ տվյալ չտրամադրել։

ՀայՓոստի ծառայությունների ու առաջարկների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար հորդորում ենք օգտվել բացառապես պաշտոնական աղբյուրներից՝

 մեր կայքը՝ https://www.haypost.am/ ,
 ֆեյսբուքյան էջը՝ https://www.facebook.com/haypost.am
 ինստագրամյան էջը՝ https://www.instagram.com/haypost.official/?hl
 (010)514-514»,- նշված է հայտարարության մեջ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր