Շղթայական վթար՝ Արմավիրում, բախվել են «Nissan», «Infiniti», «Mercedes», «Volkswagen», «Kia» և «Renault»          Տեսանյութ.Առաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք, օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 36-37 աստիճանի       Որևէ ձեռնարկություն 1 տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է և՛ միկրոբիզնեսի, և՛ շրջանառության հարկերով աշխատելուց    

12 փետ 2022 14:09

Արայիկ Հարությունյանի հրահանգով մեր խմբագրություն են ներխուժել մոտ 10 հոգի․ ներխուժողներից մեկը զանգահարել է ինձ և հայտարարել է, որ ինքը պատրաստվում է մարդ սպանել

politic.am կայքի խմբագիր Բորիս Մուրազին ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Քիչ առաջ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրահանգով մեր խմբագրություն են ներխուժել մոտ 10 հոգի եւ ներկայացել են, որպես զոհված զինվորների ծնողներ:


Նրանք պնդել են, թե ես հայտարարել եմ, որ Արայիկ Հարությունյանը Արցախի հողերը հանձնել է ու այդ հայտարարության համար պետք է հաշվեհարդար տեսնեն:

Խմբագրությունում ինձ չհանդիպելուց հետո, նրանք դուրս են գալիս ու ներխուժողներից մեկը նաեւ զանգահարել է ինձ եւ հայտարարել է, որ ինքը պատրաստվում է մարդ սպանել ու պահանջել է հանդիպում:


ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia կոչ եմ անում համապատասխան միջոցներ ձեռներակել»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր