Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման          Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են       Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը    

12 փետ 2022 15:07

Պատրաստվել ամենավատ տարածաշրջանային սցենարների.Եթե Ռուսաստան-Արևմուտք բախումը տեղի ունենա, իրավիճակը կտրուկ սրվելու է նաև մեր մոտ

Ուկրաինական ուղղությամբ լարվածությունը հասել է շատ վտանգավոր զարգացումների շեմին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ԲՀԿ քաղխորհրդի անդամ, նախկին պատգամավոր Արման Աբովյանը:


Նա, մասնավորապես, նշել է.


«Ուղիղ ռազմական բախումը կարծես թե անխուսափելի է,եթե իհարկ է հակամարտող կողմերը վերջին պահին <<զադնի>> չտան։


Սակայն ռուսները և ամերիկացիները ցուցադրում են համառություն և հետնահաջի չեն պատրաստվում գնալ ։


Պարզ է ,որ Ուկրաինան այս պարագայում ընդամենը մարտադաշտ է նոր աշխարհաքաղաքական սահմանների ձևավորման ընթացքում։  


Առանց չափազանցություն կարելի է արձանագրել, որ եթե այնուամենայնիվ Ռուսաստան/Արևմուտք բախումը տեղի ունենա ապա իրավիճակը կտրուկ սրվելու է ԱՆՊԱՅՄԱՆ նաև մեր մոտ։


Այսինքն Թուրքիան և Ադրբեջանը միանշանակ կգնան իրավիճակի կտրուկ սրացման նաև արցախահայաստանյան ուղղությամբ։


Ինչու՞։


Շատ պարզ պատասխան։


1֊Թուրքիան ՆԱՏՕ ի անդամ է և բազմիցս հայտարարել է ,որ հարկ եղած դեպքում ՄԻԱՆՇԱՆԱԿ սատարելու է հավաքական արևմուտքի  հակառուսական քայլերին։


2֊Ռուսուկրաինական ռազմական բախումը թույլ կտա թուրք֊ադրբեջանական տանդեմին կտրուկ սրել իրավիճակը Արցախի և Հայաստանի շուրջ,քանզի ըստ իրենց հաշվարկների մինչև ռուսները և ամերիկա֊եվրոպացիները զբաղված կլինեն ուկրաինական ուղղությամբ ,սրանք <<մուղամով>> փորձ կանեն հարվածել հայ֊արցախյան ուղղությամբ։


Այստեղից մի պարզունակ եզրակացություն,եթե փաշինյնանական իշխանությունները ունեն գոնե ինքնապաշտպանական բնազդ  (մնացած  հատկություններից իրենք իսպառ զրկված են,դա արդեն պարզ է) ապա պետք է դադար տան բոլոր հակահայական և ապազգային <<զիլիբիլիներին>> թուրքերի և ադրբեջանցիների հետ և ՇՏԱՊ պատրաստավեն ամենավատ տարածաշրջանային սցենարների»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր