Ես ման եմ գալիս այն մարդուն, որ իմ դեմ կկանգնի ու Երկրապահին մի բան կասի... նրանք էլ չգիտեն, թե ինչ են ուզում          Տեսանյութ. Թե ինչ հսկայական վնասներ ենք կրելու Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների պատճառով       Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին    

12 փետ 2022 16:03

Ամբողջ աղմուկը, պատերազմը եւ մնացած ամեն ինչ ուղղված է ՌԴ-ի դեմ,զարմանում եմ, թե ինչպես է ռուսը թուրքին այդքան մոտ թողել

Զարմանում եմ, թե ինչպես է Ռուսաստանը Թուրքիային այդքան մոտ թողել։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը։


«Թուրքիան, թեեւ ժպտում եւ գրկախառնվում է Ռուսաստանի հետ, ինչպես ագրեսիվ երկիր եղել է, այնպես էլ մի օր կմեռնի։ Դա Ալիեւը Թուրքիային ներքաշեց Անդրկովկաս Ղարաբաղի պատճառով։ Ամբողջ աղմուկը, պատերազմը եւ մնացած ամեն ինչ ուղղված է Ռուսաստանի դեմ։ Դրա հակառակորդների կարծիքով՝ Ռուսաստանի շուրջ բոլոր պետությունները կամ պետք է ոչնչացվեն, կամ անդամագրվեն ՆԱՏՕ-ին։ Ուկրաինան, Վրաստանը՝ ՆԱՏՕ-ում, հիմա Ղազախստանն է հազիվ դիմանում: Թուրքիան երկրորդ զինված ուժն է ՆԱՏՕ-ում: Բայց Պուտինը հայտարարեց, որ եթե պատերազմը ծավալվի Հայաստանի տարածքում, ապա ՀԱՊԿ-ը կաշխատի։ Բայց, առաջին հերթին, կաշխատի Գյումրու ռուսական բազան։ Դա ամուր բազա է»,- ասաց նա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր