Շղթայական վթար՝ Արմավիրում, բախվել են «Nissan», «Infiniti», «Mercedes», «Volkswagen», «Kia» և «Renault»          Տեսանյութ.Առաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք, օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 36-37 աստիճանի       Որևէ ձեռնարկություն 1 տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է և՛ միկրոբիզնեսի, և՛ շրջանառության հարկերով աշխատելուց    

14 փետ 2022 11:33

Շենքերի սեյսմակայունությունը ցածր է նախագծվել և կառուցվել երկրաշարժի իրական վտանգի համեմատ, կառուցվել են 50 տարվա համար

 Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը. «Երևանի բազմահարկ շենքերի մեծ մասը կառուցվել է 1970-80-ական թվականներին՝ Կարեն Դեմիրճյանի կամ՝ Կարեն Շինարարի օրոք։ Շենքերի սեյսմակայունությունը ցածր է նախագծվել և կառուցվել երկրաշարժի իրական վտանգի համեմատ։


Շատ դեպքերում շենքերը կառուցող աշխղեկները ցեմենտը, ամրանները գողացել, ծախել են։ Հայաստանի անկախանալուց հետո բազում շենքերի հիմքերը և ծանրություն կրող, ամրությունն ապահովող պատերը քանդել, նկուղներ, օֆիսներ են սարքել, բնակարաններում դրանց տերերի կատարած վերաձևումները, նորոգումները ևս թուլացրել են շենքերի սեյսմակայունությունը։ Բազմաբնակարան շենքերը կառուցվել են 50 տարվա համար, շատերի թոշակի գնալու տարիքն է։ Աստված Հայաստանը փորձանքից և ուժեղ երկրաշարժից հեռու պահի»։


Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան էջիցջ


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր