Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել մայիսի 18-ի համար          Թրամփի վարչակազմը մեղմացրել է պատժամիջոցները, որոնք կիրառվել էին Թուրքիայի դեմ       Վանաձոր քաղաքի շենքերից մեկի էլեկտրական հաշվիչների վահանակում հրդեհ է բռնկվել    

14 փետ 2022 12:03

Արբեջանական ժողովուրդը և ոչ ոք երբեք չպետք է մոռանա հայերի կատարած վայրագությունները.մենք մեր հողերում ենք,Ղարաբաղն էլ Ադրբեջան է

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Երևանի և Բաքվի միջև պետք է լինի խաղաղության համաձայնագիր, հայտնում է «Ինտերֆաքս-Ադրբեջանը»։


«Իհարկե, Հայաստանի և Ադրբեջանի միջև պետք է լինի խաղաղության պայմանագիր։ Այն պետք է ստորագրվի իրավունքի միջազգային նորմերի և սկզբունքների հիման վրա՝ երկրների տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման պայմանով», - ասել է Ալիևը Աղդամի շրջան կատարած այցի ժամանակ։


Նա նշել է, որ «ադրբեջանական ժողովուրդը և ոչ ոք երբեք չպետք է մոռանա հայերի կատարած վայրագությունները»։


Ալիևը նաև վստահություն է հայտնել, որ այն աշխատանքը, որը ներկայում կատարում է Ադրբեջանը ռազմական շինարարության ոլորտում, «ավելի կամրապնդի երկիրը և պատասխան կլինի Հայաստանի ռեւանշիստական ​​ուժերին»։


«Մենք մեր հողերում ենք։ Արյուն թափելով վերադարձանք այս հողերը։ Մենք ամուր կանգնած ենք այս հողերի վրա և ապրելու ենք այստեղ։ Ղարաբաղը Ադրբեջան է», - ասել է Ալիևը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր