Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցածից հետո արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»          Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների       Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

14 փետ 2022 13:02

Վատ աշխատենք, թող տան, մեր գլուխը ջարդեն.Հանձնաժողովի աշխատանքներում ներգրավված են լինելու նաև զոհված զինծառայողների ծնողները

Ընդդիմությունն այդպես էլ չկարողացավ պատասխանել, ո՞րն է քննիչ հանձնաժողովի աշխատանքներին չմասնակցելու պատճառը: Ասում են՝ իշխանությունը տվեք մեզ, որ մենք մասնակցենք, բայց այդպես չի լինում, արտահերթ ընտրություններով ժողովուրդը որոշել է՝ ով, ինչ քաղաքական դաշտում պետք է տեղ զբաղեցնի: Այս մասին 44–օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:


Ըստ նրա՝ ընդդիմադիր պատգամավորները կցանկանային մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին, սակայն նրանց փոխարեն կան այլ որոշում կայացնողներ.


«Ենթադրում եմ, որ իրենց շահերից չի բխում, որպեսզի հանձնաժողովի աշխատանքները հաջողված լինեն»,-ասաց Անդրանիկ Քոչարյանը:
Նա նաև հայտարարեց, թե գաղտնիության ամենաբարձր ռեժիմի պատկանող փաստաթղթերը հասանելի են լինելու հանձնաժողովին.
«Լավ, մեզ չեք սիրում, դուք ձե՞զ էլ չեք սիրում։ Ես երբեք մեր գործընկերներին այդպես ամոթխած վիճակում չէի տեսել: Իրենք իրենց զրկում են նաև հատուկ կարծիք ունենալու հնարավորությունից, որպեսզի ընդդիմության կարծիքը ձևավորվեր, իրենք պետք է ծայրից-ծայր մասնակցեին հանձնաժողովի աշխատանքներին», - ասաց Անդրանիկ Քոչարյանը։


ՔՊ-ական պատգամավորը նաև վստահեցրեց, որ հանձնաժողովի աշխատանքների շրջանակներում հազարավոր փաստաթղթեր են ուսումնասիրվելու, փորձագետներ են հրավիրվելու, գերատեսչությունների հետ են աշխատելու, ինչպես նաև հանձնաժողովի աշխատանքներում ներգրավված են լինելու նաև զոհված զինծառայողների ծնողները.


«Թող գան, նստեն ու տեսնեն՝ ոնց ենք աշխատում, վատ աշխատենք, թող տան, մեր գլուխը ջարդեն», - հայտարարեց Անդրանիկ Քոչարյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր