Խոշոր վթար Կոտայքի մարզում, «Lexus»-ը բախվել է մի քանի ծառի, հղի կին է տեղափոխվել հիվանդանոց          Մոսկվան և Վաշինգտոնը քրտնաջան աշխատում են խաղաղության համար       Երբ Սերժ Սարգսյանը մեր մասին վատ բան է ասում, մեր վարկանիշը բարձրանում է    

14 փետ 2022 13:31

Ինչ հնարավորություն բաց թողեցին ընդդիմադիրները.Արծրուն Հովհաննիսյանն աշխատում է շատ ոգևորված և էֆեկտիվ, նա տնօրինում է շատ մեծ տեղեկատվության

Արցախի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի անդրանիկ նիստից հետո հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հարցերին պատասխանելիս անդրադարձավ Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովում որպես փորձագետ աշխատող Պաշտպանության նախարարության նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին ընդգրկելուն։

«Այո, Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ նա Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ է, նա աշխատում է շատ ոգևորված և էֆեկտիվ, նա տնօրինում է շատ մեծ տեղեկատվության։ Որպես մեծ տեղեկատվության կրող՝ Արծրուն Հովհաննիսյանը շատ արժեքավոր է լինելու մեր հանձնաժողովի աշխատանքներում, ես այսքանը կարող եմ ասել»,- նշեց Անդրանիկ Քոչարյանը։

Միաժամանակ նա ասաց, որ Նիկոլ Փաշինյանն անպայման կանչվելու է պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով. ըստ նրա՝ դա Նիկոլ Փաշինյանի ցանկությունն է։

«Բա նման հնարավորություն մեր ընդդիմադիր գործընկերներն ինչպե՞ս իրենց ձեռքից բաց թողեցին, քանի ժամ ուզում էին, կարող էին հարցաքննել, ինչ հարց ուզեին՝ կարող էին տալ։ Նման բացառիկ հնարավորություն պարոն Տիգրան Աբրահամյանը երբևէ կունենա՞ր»,- եզրափակեց նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր