Լուկաշենկոյի «ատամները պետք է ջարդել», որ էլ չհամարձակվի նման արտահայտություն անել մեր հասցեին.«Իրավունք»
![](https://mail.hayacq.com/uploads/posts/2024-01/1706726949_gagik-melqonyan.jpg)
Գիտեք ինչ կա, ամեն մարդ իր մտածելակերպն ունի, իսկ Լուկաշենկոն առաջին անգամ չէ, որ նման կերպ է արտահայտվել ՀՀ-ի նկատմամբ, ինքը պարզապես իր տեղն ու դերն է բարձրացնում: Բայց մոռանում է, որ ինքը արհամարհված է իր ժողովրդի կողմից, հատկապես վերջին ընտրությունների ժամանակ իրեն դրսեւորեց իր բոլոր գույներով: Ես չէի տեսել, որ մի երկրի նախագահ ավտոմատով ֆռա ժողովրդի մեջ, հագնի սպեցնազի համազգեստ ու զորքի հետ գնա ժողովրդի վրա: Ինքը էն մարդն ա, ով զենքը ձեռքին դուրս էր եկել իր ժողովրդի վրա, էդ ինչ մարդ, ես իրա ասածները բանի տեղ չեմ դնում:
Պարոն Մելքոնյան, բայց ՀՀ վարչապետի անվտանգությունն էլ, չէ՞, մեքենայից ավտոմատ էր պահում Բաղրամյանում հավաքված ժողովրդի վրա:
Էդ նախ ընդդիմության ֆռիկներից մեկն է, որը դրել են շրջանառության մեջ: Եթե իրենք իրոք էս երկրի մասին մտածում են, թող արձագանքեին Լուկաշենկոյին, ինչու չարձագանքեցին: Ընդհակառակը, ասում են. Լուկաշենկոն ավտոմատով էր, ձերն էլ ախրանան էր: Կարող է անվտանգության աշխատողները ավտոմատով հարձակվե՞լ են իրենց վրա:
Բայց մեքենայի պատուհանից ցուցադրել են, չէ՞:
Լավ են արել, այ քեզ բան, եթե մարդը ավտոմատ է կրում, բա չի՞ երեւում դա:
Բայց ավտոմատը ժողովրդի վրա է պահվել:
Իրանց ասելով չէ, էդ ձեւ չի եղել, վերջ:
Պարոն Մելքոնյան, Ալիեւը եւս, գրեթե ամենօրյա ռեժիմով, նման ու ավելի ստորացուցիչ արտահայտություններ է հնչեցնում Հայաստանի հասցեին: Ինչո՞ւ նույն արձագանքին չեն արժանանում Ալիեւի հայտարարությունները:
Դե գիտեք, Ալիեւն ու Էրդողանը տարիներ շարունակ ասում են նման բաներ, մենք էլ անընդհատ ասում ենք դրանց հակառակը: Ամեն օր հո նույն բանը չենք ասելու, Ալիեւի՝ օդից բռնած վիրավորանքների դեմ իմունիտետ ունենք, իսկ Լուկաշենկոյի, բառիս փոխաբերական իմաստով, ատամները պետք է ջարդել, որ էլ չհամարձակվի նման արտահայտություն անել մեր հասցեին: Ուղղակի Լուկաշենկոն նորություն էր, որին, ժողովրդի լեզվով ասած, հայ ազգը պորտը շատ արագ տեղը դրեց: Էկեք էս թեման ավարտենք:
Լավ, ի՞նչ է սպասվում հայ ժողովրդին:
Հիմա ամենադժվար պահը սահմանազատում-սահմանագծումն է: Երբ էդ գործընթացը սկսվեց ու ավարտվեց, արդեն մեր երկրում ամեն ինչ կհարթվի, ու խաղաղություն կլինի: Մենք հիմա կազմը պատրաստ ենք սահմանազատմանսահմանագծման աշխատանքներին, մենք ընդամենը առաջարկություն արեցինք, որ զորքերը հայելային հետ քաշվեն, որ գործընթացը հանգիստ ընթանա: Դե իրենք էլ դա համարեցին նախապայման, չգիտեմ ինչ, ու դրա համար սենց ձգվում ա դեռ:
Իսկ ի՞նչ է լինելու Արցախի ճակատագիրը, հնարավո±ր է, որ վերջում Արցախը հայտնվի Ադրբեջանի կազմում:
Ես չեմ կարծում, որ նման բան կարող է լինել: Մենք ուզում ենք, կողմ ենք, որ Մինսկի համանախագահողները սկսեն իրենց աշխատանքները:
Այսինքն, բացառո՞ւմ եք, որ հաշտության համաձայնագրի արդյունքում Արցախը կարող է հայտնվել Ադրբեջանի կազմում:
Դե, համենայնդեպս, Հադրութն ու Շուշին համաձայնագրում չեն կարող ներառվել, ուրիշ բան չեմ կարող հիմա գուշակել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում