Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

15 փետ 2022 17:27

COVID-19-ի հետևանքով առաջացած թրոմբոզն ախտորոշելու նոր միջոց է գտնվել

Ռուս սրտաբանները ստեղծել են նոր մեթոդ՝ COVID-19-ով հիվանդների մոտ թրոմբոզի զարգացումն ախտորոշելու համար։ Այս մասին հայտնում է Известия-ն։ Այս մեթոդը հիմնված է արյան մեջ էնդոթելին-1-ի չափման վրա, որը ձևավորվում է՝ ի պատասխան արյան անոթների պատերի մեջ SARS-CoV-2-ի ներթափանցման, ինչը հանգեցնում է դրանց նեղացման:

Մասնագետները հույս ունեն, որ հայտնագործությունը թույլ կտա վաղ հայտնաբերել թրոմբոզը և կօգնի ժամանակին սկսել բուժումը։ Մասնագետները կարծում են, որ նման տեխնիկան արդյունավետ կլինի վիրուսի բոլոր հայտնի շտամների, այդ թվում՝ օմիկրոնի պարագայում։

«Այսօր առկա մեթոդների օգնությամբ մենք բոլոր փոփոխությունները կտեսնենք ավելի ուշ, երբ արդեն ձևավորվել են արյան մակարդուկներ, սիրտը և մյուս օրգանները տառապում են արյան հոսքի և թթվածնի պակասից: Իսկ էնդոթելին-1-ի մակարդակը հնարավորություն է տալիս տեսնել այս բոլոր գործընթացներին նախորդող փուլը», – բացատրել է Գաբրիչևսկու անվան ինստիտուտի կլինիկական աշխատանքների գծով փոխտնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր Տատյանա Ռուժենցովան:

Նա նաև հավելել է, որ որքան բարձր է արյան էնդոթելին-1 արժեքը, այնքան ավելի հավանական է հիվանդի մոտ սրտանոթային բարդությունների զարգացումը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր