ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը          Տասնյակ կամ 100 միլիոնավոր դոլարները, որը Կրեմլը հատկացրել է հեղաշրջման միջոցով Հայաստանը իր ազդեցության տակ վերադարձնելու համար՝ սկսել են արդեն բաժանել իրենց խամաճիկներին       Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով    

15 փետ 2022 17:49

Կորոնավիրուսի հաջորդ շտամը ավելի վտանգավոր է լինելու , ավելի մեծ թվով մարդկանց մահվան պատճառ կլինի

Կորոնավիրուսի հաջորդ շտամը կարող է ավելի շատ պաթոգեն լինել, քան դելտա կամ օմիկրոն շտամները, ինչպես նաեւ կարող է անհամեմատ ավելի մեծ թվով մարդկանց մահվան պատճառ հանդիսանալ։ Այսպիսի եզրակացության  են եկել բրիտանացի գիտնականները, տեղեկացնում է The Guardian-ը։

«Օմիկրոն տարբերակը դելտայից չի առաջացել, այլ վիրուսի գենետիկ ծառի բոլորովին այլ մասից։ Քանի որ չգիտենք, թե որտեղից վիրուսի ծագումնաբանական ծառում կհայտնվի նոր տարբերակը, չենք կարող իմանալ նաեւ դրա պաթոգենության մակարդակը։ Այն կարող է լինել ինչպես ավելի, այնպես էլ պակաս պաթոգեն»,- ասել է Էդինբուրգի համալսարանի պրոֆեսոր, համաճարակաբան Մարկ Վուլհաուսը։

Մյուս գիտնականները նույնպես համակարծիք են Վուլհաուսի հետ։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) COVID-19-ի գծով հատուկ ներկայացուցիչ Դեւիդ Նաբարոն նույնպես համաձայն է այն կարծիքին, որ վարակի մուտացիայի եւ տարածման հարցում անկանխատեսելիության եւ պատահականության գործոնն առկա է։

«Օմիկրոնից հետո տարբերակներն ավելի շատ են լինելու, եւ եթե դրանք ավելի վարակիչ լինեն, ուրեմն կլինեն նաեւ գերակշռող։ Դրանք կարող են ավելի մահացու լինել կամ ավելի լուրջ բացասական ազդեցություն ունենալ [օրգանիզմի վրա]»,- ասել է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր