Եվրոխորհրդարանի պատգամավորներն իրենց աջակցությունն են հայտնել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ջանքերին          Փաշինյանի արածը հարկային ռեկետ է, վերադարձել ենք 90-ականներ       Որքանո՞վ է տղամարդն իդեալական՝ ըստ կենդանակերպի նշանի    

15 փետ 2022 16:37

Զելենսկու գրասենյակը ՌԴ ՊՆ զորավարժությունների ավարտի գործընթացը «ճիշտ ազդանշան» է անվանել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակը դրական է ընդունել ՌԴ պաշտպանության նախարարության՝ զորավարժությունների ավարտից հետո ռուսական զրահատեխնիկան կայազորներ ուղարկելու գործընթացի մեկնարկի մասին տեղեկությունը։ Այս մասին երեքշաբթի հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը, գրում է Liga-ի ուկրաինական հրատարակությունը։

«Անկասկած, Ուկրաինայի սահմանից ռուսական ստորաբաժանումների դուրսբերման սկզբի մասին բավականին կոնկրետ լուրերը ճիշտ ազդանշան են», – նրա խոսքերը մեջբերում է հրատարակությունը։

Իր հերթին երեքշաբթի օրը կայացած ճեպազրույցում Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան ասել է, որ Կիևը կհավատա իրավիճակի դեէսկալացիային, երբ տեսնի ռուսական զորքերի դուրսբերումը։

Ավելի վաղ ՌԴ ՊՆ մամուլի խոսնակ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հայտնել էր, որ Հարավային և Արևմտյան ռազմական շրջանների ստորաբաժանումները, որոնք կատարել են իրենց խնդիրները, սկսել են բեռնվել երկաթուղային և ավտոմոբիլային տրանսպորտով և շուտափույթ կսկսեն շարժվել դեպի իրենց ռազմական կայազորները։

Ավելի ուշ ՌԴ ռազմական գերատեսչությունը ցուցադրել է զորավարժությունների ավարտից հետո զրահատեխնիկայի բեռնման տեսանյութը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր