Շղթայական վթար՝ Արմավիրում, բախվել են «Nissan», «Infiniti», «Mercedes», «Volkswagen», «Kia» և «Renault»          Տեսանյութ.Առաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք, օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 36-37 աստիճանի       Որևէ ձեռնարկություն 1 տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է և՛ միկրոբիզնեսի, և՛ շրջանառության հարկերով աշխատելուց    

16 փետ 2022 15:33

Նոր մանրամասներ՝ այրված վիճակում հայտնաբերված ամուսինների մասին․ հարևանը պատմում է

Կապանի Կարմրաքար բնակավայրի կիսաքանդ ակումբի տարածքում այրված վիճակում հայտնաբերված ամուսինները տղայի, հարսի ու թոռների հետ միասին են ապրել։ Իրավաբան․net-ի հետ զրույցում 71-ամյա Արամայիս և 64-ամյա Էլմիրա Գրիգորյանների հարևաններից մեկը նշեց, որ ընտանիքի համար էլ է անհասկանալի, թե ինչպես և ինչու են տարեց ամուսինները հայտնվել Կարմրաքար բնակավայրում։


«Ընտանիքը նորմալ էր ապրում: Խնդիրներ, մեր իմանալով, չկային։ Տղան աշխատումա, նորմալ տղայա։ Մեր հավատը չէր գալիս, որ կորել են էդ մարդիկ, իսկ երեկ էլ երբ լսեցինք ինչ վիճակում են գտել, չէինք կարողանում հավատալ»,-նշեց նա։


Հարևանի խոսքով՝ Արամայիս և Էլմիրա Գրիգորյանների դուստրը տարիներ առաջ է մահացել, պատճառը ավտովթարն է եղել։


Նշենք, որ դեպքի վայր մեկնած քննչական- օպերատիվ խմբի կողմից վերոնշյալ ակումբի կիսաքանդ շենքի մուտքի հատվածում և բակում հայտնաբերել են իգական սեռի՝ մարմնի մակերևույթի գերակշիռ մասն այրված, ինչպես նաև մեկ այլ, անհայտ սեռի և տարիքի մարդու այրված դիեր: Դիակների շրջակայքում հայտնաբերվել է նաև երկու պայուսակ, որոնցից մեկի մեջ եղել է բջջային հեռախոս, պլաստմասե շշեր, երկու ապակյա օղու շիշ, գումար և այլ առարկաներ:


Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում երկու կամ ավելի անձանց առանձին դաժանությամբ սպանելու հոդվածով քրեական գործ է հարուցվել։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր