Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

16 փետ 2022 19:26

Չինաստանը ԱՄՆ-ին կոչ է արել.ԱՄՆ-ը հրահրել է պատերազմի սպառնալիք եւ լարվածություն ստեղծել

ԱՄՆ-ի կողմից պատերազմի սպառնալիքի հրահրումը հարվածել է Ուկրաինայի տնտեսությանը եւ սոցիալական կայունությանը, Չինաստանը հույս ունի, որ ապատեղեկատվության տարածումը կդադարեցվի, չորեքշաբթի ճեպազրույցում ասել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Վերջին մի քանի օրերին ԱՄՆ-ը հրահրել է պատերազմի սպառնալիք եւ լարվածություն ստեղծել, ինչը լուրջ հարված է հասցրել Ուկրաինայի տնտեսությանը, սոցիալական կայունությանն ու անդրադարձել մարդկանց կյանքի վրա»,- ասել է դիվանագետը։

Նա նաեւ նշել է, որ ԱՄՆ նման գործողությունները սաստկացրել են անհամաձայնությունները համապատասխան կողմերի միջեւ, ինչը խանգարում է երկխոսության եւ բանակցությունների առաջընթացին։

«Հույս ունենք, որ  համապատասխան կողմերը կդադարեցնեն նման սուտ տեղեկատվության հրապարակումը եւ ավելի շատ գործողություններ կնախաձեռնեն՝ նպաստելու խաղաղությանը, փոխադարձ վստահությանը եւ համագործակցությանը»,- նշել է նա։

Չինական կողմը, ըստ նրա, «ուշադրություն է դարձրել Ռուսաստանի վերջերս արած հայտարարությանը, թե Արեւմուտքը տեղեկատվական ահաբեկչություն է կիրառել ուկրաինական հարցում, իսկ փետրվարի 15-ը դարձավ ամերիկյան եւ արեւմտյան քարոզչության տապալման օր»։

«Հարկ է նշել, որ ԱՄՆ-ում եւ Արեւմուտքում գտնվող որոշ մարդիկ անդադար զբաղվում են սադրանքով եւ կեղծ տեղեկատվություն տարածելով՝ էլ ավելի մեծ ցնցումներ եւ անորոշություն մտցնելով առանց այդ էլ մարտահրավերներով լի աշխարհում, ինչպես նաեւ խորացնելով անվստահությունն ու տարաձայնությունները»,- ընդգծել է դիվանագետը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր