Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

17 փետ 2022 11:27

Թե ինչու է քաղաքացին որոշել իր 20 հազար դոլարանոց ավտոմեքենան նվիրել ԱԱԾ–ին

ՀՀ քաղաքացին որոշել է իր 2011թ–ի արտադրության MERCEDES-BENZ VIANO 3.5» մակնիշի ավտոմեքենան նվիրել ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը։
Այս մասին ասված է ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշման նախագծում, որով կառավարությունն ընդունել է քաղաքացու նվերը։
Նախագծից պարզ է դառնում, որ նվիրատուն Արթուր Սամվելի Հովասյանն է։ ԱԱԾ–ին նվիրած ավտոմեքենան նրան է պատկանում 2017 թվականից։
«Ազգային անվտանգության ծառայության տնօրենին հանձնարարվում է որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում քաղաքացի Արթուր Սամվելի Հովասյանի հետ համատեղ ապահովել տրանսպորտային միջոցի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրատվության պայմանագրի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը` դրանց հետ կապված, ինչպես նաև տրանսպորտային միջոցի պետական գրանցման և հաշվառման ծախսերն իրականացնելով ՀՀ ազգային անվտանգության ծառայության միջոցների հաշվին»,– նշված է կառավարության կայքում հրապարակված որոշման նախագծում:


Նշենք, որ այս ավտոմեքենայի շուկայական արժեքը շուրջ 20 000 ԱՄՆ դոլար է։ Իսկ թե ինչու է քաաքացին որոշել իր թանկարժեք ավտոմեքենան նվիրել պետական այդ մարմնին, որոշման նախագծում չի պարզաբանվում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր