Մի փորձեք Սփյուռքը հակադրել Հայաստանին. Արամ Ա-ն արձագանքել է Էրդողանին          Մեր ժողովուրդը հզոր է իր հերոսական անցյալով և պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները       Մեծ եղեռնը, հայրենազրկումը դատավճիռ չէ մեզ համար, որ պիտի կրենք որպես կորուսյալ հայրենիքի շարունակական փնտրտուք    

17 փետ 2022 17:30

Պատերազմում զոհված զինվորների եղբայրները կազատվեն բանակից

Կառավարությունն առաջարկում է պատերազմում զոհված զինծառայողների եղբայրներին ազատել պարտադիր զինծառայությունից։ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում համապատասխան փոփոխություն կատարելու առաջարկն այսօր հաստատվել է ՀՀ կառավարության հերթական նիստում։

Բանն այն է, որ գործող օրենքը բացի ծառայության ընթացքում զոհված ծնող, եղբայր կամ քույր ունենալը, զինծառայությունից ազատվելու պարտադիր պայման է սահմանում նաև ընտանիքի միակ արու զավակ լինելը։
Մինչդեռ կառավարությունը նկատում է, որ կան հայ-ադրբեջանական 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների կրտսեր եղբայրներ, որոնք ենթակա են պարտադիր զինվորական ծառայության, քանի որ ընտանիքի միակ արու զավակը չեն: «Նրանցից շատերի ծնողները գտնվում են ծանր հոգեբանական և սոցիալական վիճակում, չեն ցանկանում իրենց կրտսեր որդուն ևս ուղարկել զինվորական ծառայության:
 
Ունենալով մեծ հարգանք իրենց կյանքը հանուն հայրենիքի զոհաբերած մեր հայրենակիցների ընտանիքի անդամների նկատմամբ՝ պետք է նաև պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հնարավորություն տանք այդ ընտանիքների մյուս անդամներին, որի արդյունքում զոհված զինծառայողների ընտանիքներն ավելի հեշտ կհաղթահարեն հոգեբանական և իրենց առջև ծառացած սոցիալական խնդիրները»,– նշված է նախագծի հինավորման մեջ։
Կառավարության հավանությանն արժանացած օրենսդրական նախաձեռնությունն առաջիկայում կներկայացվի ԱԺ քննարկմանը։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր