Իմ իրավունքները խախտված են, դիտարկում ենք Դանիել Իոաննիսյանի դեմ քրգործ հարուցելու հարցը          Ավտովթար է տեղի ունեցել Երևանում, բախվել են թիվ 53 երթուղու ավտոբուսը և «Opel»-ը       Դեռևս վաղ է Իրանի դեմ պատժամիջnցները չեղարկելը, պետք է տեսնենք վարքագծի հիմնարար փոփոխություններ    

17 փետ 2022 19:07

Կիեւի հետ բանակցություններ չեն նախատեսվում, բայց դա, բնականաբար, շատ ու շատ խորը մտահոգության առարկա է

Կիեւի հետ բանակցությունների պլաններ Կրեմլը չունի, իրավիճակը Դոնբասում խոր մտահոգության տեղիք է տալիս, ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Կիեւի հետ բանակցություններ չեն նախատեսվում, բայց դա, բնականաբար, շատ ու շատ խորը մտահոգության առարկա է»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք Կրեմլի պլաններում կա Կիեւի հետ բանակցությունների հարցը՝ ինքնահռչակ ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի հետ շփման գծում հարվածների մասին տեղեկությունների հետ կապված։

Ըստ Պեսկովի՝ Դոնբասում խաղաղապահներ մտցնելու նախաձեռնության մասին Կրեմլում չեն լսել։

«Ես չգիտեմ, թե ով կարող էր հնչեցնել այդ գաղափարը։ Ես չեմ լսել, որ որեւէ մեկը նման նախաձեռնությամբ հանդես գար»,- ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով հարցին, թե ինչպես են Կրեմլում վերաբերվում Դոնբասում՝ հակամարտության գոտում խաղաղապահներ մտցնելու գաղափարին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր