10 միջոց, որոնք կօգնեն նվաճել տղամարդու սիրտը          «Անհամբերությամբ սպասում եմ նրա հետ հանդիպմանը».Բլինքենը ցանկանում է անձամբ հանդիպել Ուկրաինայի նոր արտգործնախարարին       Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ՆԳՆ ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր    

18 փետ 2022 11:53

«Ղարաբաղը (Արցախը) Հայաստան է», «Շուշի, ոչ Շուշա». հայ երկրպագուների պաստառները՝ ադրբեջանական «Քարաբաղ» ակումբի մասնակցությամբ խաղի ժամանակ

Մարսելի «Օլիմպիկը» Կոնֆերենցիաների լիգայի 1/16 եզրափակչի շրջանակում սեփական հարկի տակ ընդունել է ադրբեջանական «Քարաբաղ» ակումբին և 3:1 հաշվով հաղթանակ տարել:


Մարսելի «Վելոդրոմ» մարզադաշտում կայացած խաղին ներկա են եղել նաև հայ երկրպագուները, ովքեր տրիբունաներում պարզել են հայկական դրոշները:

«Ղարաբաղը (Արցախը) Հայաստան է», «Ճանաչեք Արցախի Հանրապետությունը», «Շուշի, ոչ Շուշա». նման գրությամբ պաստառներ են հայ երկրպագուները տարել մարզադաշտ:
Ֆրանսիայի Մարսել քաղաքում` Վելոդրոմ մարզադաշտում, երեկ երեկոյան տեղի ունեցած «Մարսել»-«Ղարաբաղ» ֆուտբոլային խաղի ժամանակ Մարսելի հայերն ակցիա են իրականացրել։ Տեղեկանում ենք «ՀՅԴ նոր սերունդ» ֆեյսբուքյան էջից։
Մարսելի հայ համայնքը` ի դեմս տեղի դաշնակցականների, մինչ խաղը հորդորել էին բոլոր հայերին տոմս գնել և ներկա լինել խաղին։
«Սա միայն ֆուտբոլային հանդիպում չէ, այլ պայքար ճշմարտության և արդարության համար: Այս ակումբն ավելին է, քան մարզական թիմ, այն բռնապետ Իլհամ Ալիևի հակահայկական ռասիստական ռեժիմի քարոզչական գործիքն է: Ուրեմն, Հայաստանի և Արցախի դրոշներով բոլորդ դեպի Վելոդրոմ մարզադաշտ, հակազդելու այս ստին, որը ադրբեջանական «Ղարաբաղ» ակումբը ֆեյք է։ Մենք պարտք ենք բոլոր հայ զինվորներին, որոնք իրենց կյանքը վտանգելով պաշտպանեցին մեր հողերը»,–նախքան խաղը սոցցանցում հայտարարել են տեղի հայերը։
Իսկ խաղի ժամանակ հայերը ծածանել են Հայաստանի և Արցախի դրոշը, պաստառներ պարզել, որոնց վրա գրված է եղել «Արցախը Հայաստանն է», «Ադրբեջանը հանցագործ երկիր» է։
Նշենք, որ խաղն ավարտվել է 3։1 հաշվով` հօգուտ Մարսելի։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր