Շղթայական վթար՝ Արմավիրում, բախվել են «Nissan», «Infiniti», «Mercedes», «Volkswagen», «Kia» և «Renault»          Տեսանյութ.Առաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք, օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 36-37 աստիճանի       Որևէ ձեռնարկություն 1 տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է և՛ միկրոբիզնեսի, և՛ շրջանառության հարկերով աշխատելուց    

18 փետ 2022 16:30

Այն, ինչ կատարվում է Դոնբասում, տագնապալի լուրեր են, պոտենցիալ շատ վտանգավոր

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է իրավիճակը Դոնբասում։
«Այն, ինչ կատարվում է Դոնբասում, տագնապալի լուրեր են, որոնք առաջացնում են տագնապի զգացողություն, և դրանք պոտենցիալ շատ վտանգավոր են»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Կրեմլի ներկայացուցիչը։ Լրագրողները նաև հարցրել են Պեսկովի կարծիքը այն լուրերի վերաբերյալ, թե ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և նրա օգնականները օգտվում են երկրի 17 հետախուզական կառույցների ծառայություններից, իսկ ինչպես են Ռուսաստանում գործերը՝ կապված հետախուզական ծառայությունների հետ։
«ԱՄՆ հետախուզական ծառայությունները շատ տարբեր են: (ՌԴ նախագահ) Պուտինի մոտ ամեն ինչ լավ է, մեզ մոտ (հետախուզական ծառայությունները) այդքան շատ չեն, բայց դրանք գործում են ոչ պակաս արդյունավետությամբ»,- ասել է մամուլի քարտուղարը։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր