Գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն          Տեսանյութ.Լարված իրավիճակ Երեւան-Սեւան մայրուղում. ճանապարհը փակ է       Եվրոպան վերջնարդյունքում հայերին «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ, իսկ Ալիևը հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է ներկան հաղթել է և արդեն 2030 թ-ի մասին է մտածում.    

19 փետ 2022 11:18

Այո, Պուտինը կայացրել է Ուկրաինայի վրա հարձակման որոշումը. առաջիկա օրերին կփորձի ներխուժել Ուկրաինա՝ թիրախում Կիևն է

ԱՄՆ-ը հիմք ունի մտածելու, որ Ռուսաստանն առաջինա օրերին կփորձի հարձակվել Ուկրաինայի վրա։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան ղեկավար Ջո Բայդենն Ուկրաինայի հարցով հերթական տեսաուղերձում։

Նախագահն, այդուհանդերձ, ապացույցներ չի ներկայացրել։ Ամերիկյան վարչակազմը կարծում է, որ Պուտինն Ուկրաինա ներխուժելու որոշում է կայացրել։

«Մենք կարծում ենք, որ նրանք ծրագրում են հարձակվել մայրաքաղաք Կիևի վրա, որտեղ ապրում է 2․8 մլն անմեղ մարդ»,-հավելել է Բայդենը։

Պենտագոնում նույնպես իրական են համարում Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման սպառնալիքը։

Ավելի վաղ Դոնեցկի և Լուգանսկի իշխանությունները հայտնել էին քաղաքացիներին ժամանակավորապես Ռոստովի մարզ տարհանելու մասին՝ «Ուկրաինայի ներխուժման սպառնալիքի պատճառով»։
ԱՄՆ նախագահն ասել է, որ Վլադիմիր Պուտինն Ուկրաինա ներխուժելու որոշումն արդեն կայացրել է, տեղեկացնում է «Голос Америки»-ն։

«Մենք հիմքեր ունենք ենթադրելու, որ ռուսական ուժերը նախատեսում են գրոհել Ուկրաինայի դեմ հաջորդ շաբաթ, առաջիկա օրերին»,- ասել է Բայդենը՝ ընդգծելով, որ հարձակման նպատակը Կիեւն է։

ԱՄՆ նախագահը հավաստիացրել է, որ եթե ռազմական գործողություններն սկսվեն մինչեւ փետրվարի 24-ը, երբ նախատեսված է պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եւ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հանդիպումը, ճանապարհը դիվանագիտության համար կփակվի։

Բայդենը նաեւ նախազգուշացրել է Ռուսաստանի դեմ «կոշտ պատժամիջոցների» մասին՝ ներխուժման դեպքում, նա ընդգծել է, որ «դեռեւս ուշ չէ» ընտրելու դիվանագիտական բանակցությունների եւ լարումը թուլացնելու ճանապարհը։

«Ըստ էության, Միացյալ Նահանգները եւ մեր դաշնակիցներն ու գործընկերները կաջակցեն ուկրաինացի ժողովրդին։ Մենք Ռուսաստանին պատասխանատվության կկանչենք իր գործողությունների համար։ Արեւմուտքը համախմբված է եւ լի վճռականությամբ։ Մենք պատրաստ ենք կոշտ պատժամիջոցներ մտցնել Ռուսաստանի դեմ, եթե նա շարունակի ներխուժումը»,- ասել է Բայդենը։

«Բայց ես մեկ անգամ էլ եմ կրկնում. Ռուսաստանը դեռեւս կարող է ընտրել դիվանագիտությունը»,- ավելացրել է նախագահը։

Բայդենը նաեւ նշել է, որ նկատվում է ապատեղեկատվության հզոր հոսք Ռուսաստանի կողմից [Դոնբասում իրավիճակի վերաբերյալ], եւ այդ ապատեղեկատվությունը կարող է օգտագործվել Մոսկվայի կողմից որպես Ուկրաինա ներխուժման պատրվակ։

Սպիտակ տան ղեկավարն ընդգծել է, որ տարածվող տեղեկություններն այն մասին, թե Ուկրաինան իբր նախատեսում է գրոհ սկսել անջատողականների կողմից վերահսկվող Դոնբասի մի մասում, անհիմն են եւ հակասում են տրամաբանությանը։

«Դա նաեւ համապատասխանում է այն սցենարի [իրականացման հնարավորությանը], որի մասին Միացյալ Նահանգները, մեր դաշնակիցներն ու գործընկերները նախազգուշացնում էին մի քանի շաբաթ»,- շարունակել է Բայդենը։

ԱՄՆ նախագահի խոսքով՝ Ռուսաստանի պլանների հրապարակումը ցանկացած պատրվակ վերացնելու փորձ է, որոնք Կրեմլը կարող է օգտագործել Ուկրաինա ներխուժումն արդարացնելու համար։

«Մոլորության մեջ մի ընկեք. եթե Ռուսաստանն իրականացնի իր պլանները, պատասխանատվություն կկրի աղետալի պատերազմի համար, որը ոչ մեկին պետք չէ»,- ասել է Բայդենը։

Բայդենի խոսքով՝ Ռուսաստանը Ուկրաինայի հետ սահմանին կենտրոնացրել է մոտ 150 000 զինծառայող։

Նախագահը նշել է, որ անցած տարի Միացյալ Նահանգներն Ուկրաինային տրամադրել է ռեկորդային գումար՝ 650 մլն դոլար, իր պաշտպանունակությունն ամրապնդելու համար, այն ներառել է «Ջավելին» հակատանկային հրթիռներ եւ զինամթերքներ։

«Մենք նաեւ մինչ այդ Ուկրաինային էինք տրամադրել 500 մլն դոլարի հումանիտար օգնություն եւ տնտեսական աջակցություն,- ընդգծել է Բայդենը։- Իսկ ավելի վաղ այս շաբաթ մենք նաեւ հայտարարել ենք, որ լրացուցիչ պետական վարկային երաշխիքներ ենք տալիս 1 մլրդ դոլարի չափով, որպեսզի ամրապնդվի Ուկրաինայի տնտեսական կայունությունը»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր