Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

19 փետ 2022 16:39

Դիմում եմ հանրապետության բոլոր տղամարդկանց.Ինքնահռչակ ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի ղեկավարները ստորագրել են ընդհանուր զորահավաքի հրաման

Ինքնահռչակ ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի ղեկավարները ստորագրել են ընդհանուր զորահավաքի հրաման։

«Կոչ եմ անում համերկրացիներին, պահեստի զինծառայողներին՝ ներկայանալ զինկոմիսարիատներ։ Այսօր ես հրաման եմ ստորագրել ընդհանուր զորահավաքի մասին։ Դիմում եմ հանրապետության բոլոր տղամարդկանց, որոնք ի վիճակի են զենք բռնել, կանգնել իրենց ընտանիքների, իրենց երեխաների, կանանց, մայրերի պաշտպանության թիկունքին։ Համատեղ ջանքերով մենք կհասնենք ցանկալի եւ մեզ բոլորիս անհրաժեշտ հաղթանակի։ Մենք կպաշտպանենք Դոնբասը եւ բոլոր ռուս մարդկանց»,- Դոնեցկի նորությունների գործակալության տեղեկատվությամբ՝ ասել է ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը։

Փաստաթուղթն արդեն հրապարակվել է։ Դրա դրույթների համաձայն՝ զորահավաքն իրականացվում է հանրապետության ամբողջ տարածքում։ Բացի կոչից՝ Պուշիլինը կարգադրել է տեխնիկան դնել Զինված ուժերի, այլ զինվորական կազմավորումների եւ մարմինների տրամադրության տակ՝ այն ծավալով, որը կսահմանվի պահեստի հաշվառմամբ եւ ըստ մոբիլիզացիոն պլանների։ Հրամանն ուժի մեջ կմտնի Ժողովրդական խորհրդի կողմից դրա հաստատման օրվանից։

Ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը փետրվարի 19-ին նույնպես ստորագրել է հրաման հանրապետությունում ընդհանուր զորահավաքի մասին։

«Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության դեմ ագրեսիան հետ մղելու, Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական միլիցիան, այլ զինվորական կազմավորումները եւ մարմինները, հատուկ կազմավորումները լիակատար մարտական վիճակի բերելու, ինչպես նաեւ ռազմական ժամանակի հաստիքների համաձայն դրանց անձնակազմերի երաշխավորված համալրման պայմանների ստեղծման նպատակներով, ղեկավարվելով ԼԺԳ Սահմանադրության 60-րդ հոդվածով, <…> կարգադրում եմ. Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության տարածքում հայտարարել ընդհանուր զորահավաք»,- ասվում է փաստաթղթում։

Հրամանի շրջանակում 18-55 տարեկան տղամարդկանց արգելված է հեռանալ հանրապետությունից։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր