Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

21 փետ 2022 12:04

Ուկրաինացի զինվորականների գնդակոծությունների հետևանքով կան զոհեր. կանգառում կանգնած խաղաղ բնակիչ է մահացել

Ուկրաինական ուժայինների կողմից արգելված ականանետների հարվածի հետևանքով Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Տրուդովսկայա գյուղի կանգառում կանգնած խաղաղ բնակիչ է մահացել։
Այս մասին հայտնել է Դոնեցկի Ժողովրդական ոստիկանությունը և հավելել, որ այդ մարդը հանքափոր էր։
Տղամարդը կանգնած է եղել կանգառում` առավոտյան հերթափոխին գնալու համար։ Այդ ընթացքում Տրուդովսկայա բնակավայրը գնդակոծել են 120 միլիմետրանոց ականանետերից։ Ուկրաինացի ուժայինները 2 ական են արձակել։
Ուկրաինայի կողմից գիշերային գնդակոծությունների հետևանքով զոհվել են ԴԺՀ-ի 1 զինծառայող, ևս մեկը ծանր վիրավորվել է, 2ը՝ վիրավորվել, հայտնել են ԴԺՀ-ից:

Հաղորդվում է նաև Դոնեցկում 2 դպրոցի գնդակոծման մասին. վնասվել են շենքի ճակատային հատվածը և պատուհանները:
Գերատեսչությունում ճշտել են, որ մեկ գիշերվա ընթացքում ուկրաինական կողմից արձակվել է 122 և 120 մմ տրամաչափի 62 արկ:
Հիշեցնենք` փետրվարի 17-ին իրավիճակը Դոնբասում սրվել է։ Ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները հայտարարել են ուկրաինական ուժայինների կողմից տասնյակ գնդակոծությունների մասին:
ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ղեկավարությունը հայտնել է քաղաքացիների ժամանակավոր տարհանման մասին Ռոստովի մարզ՝ կապված Ուկրաինայի ներխուժման սպառնալիքի հետ: Առաջին հերթին դա վերաբերում է կանանց, երեխաներին և տարեցներին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր