Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել ավելի քան 2,000 զինծառայnղի մարմին          Տաքսի ծառայությունների վարորդները և գրանցված աշխատողները 2027-ի հունվարի 1-ից կմիանան առողջապահության ապահովագրությանը       Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները բացահայտել են ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր    

21 փետ 2022 17:32

Մարիա Զախարովայի պատասխանը ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատանը, որը նախազգուշացրել էր իր քաղաքացիներին «ահաբեկչության» մասին

ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը նախազգուշացրել է իր քաղաքացիներին ենթադրյալ ահաբեկչությունների մասին։

Դիվանագիտական առաքելության տվյալներով՝ տեղեկություններ կան առևտրի կենտրոնների, երկաթուղային և մետրոյի կայարանների, ինչպես նաև մեծ քաղաքների, այդ թվում՝ Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի այլ մարդաշատ վայրերի վրա հարձակումների սպառնալիքների մասին,  նաև՝ Ուկրաինայի հետ Ռուսաստանի սահմանին բարձր լարվածության շրջաններում: Թե կոնկրետ ումից է սպառնալիքը, պարզ չէ։

ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է ԱՄՆ դեսպանատան՝ սպասվող ահաբեկչությունների մասին հաղորդագրությանը։

«Հարց՝ Մոսկվայում ԱՄՆ դեսպանատանը. գործընկերային ուղիներով փոխանցե՞լ եք համապատասխան տվյալները ձեր ռուս գործընկերներին, եթե` ոչ, ապա ինչպե՞ս կարելի է դա հասկանալ»,- գրել է Մարիա Զախարովան Telegram-ում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր