Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

22 փետ 2022 11:35

ԱՄՆ-ին և իր դաշնակիցներին պետք չէ ուժեղ Ռուսաստան,ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ճանաչումը կոչված է կանգնեցնելու սպանդը Դոնբասում

Ռուսաստանի կողմի ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ճանաչումն ու նրանց հետ պայմանագրերի վավերացումը պետք է դադարեցնեն բնակչության, այդ թվում՝ Ռուսաստանի քաղաքացիների սպանդը։ Այդ մասին իր Telegram-ալիքում հայտնել է ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին Անվտանգության խորհրդի արտահերթ մեծ նիստից հետո ուղերձով դիմել Է ՌԴ քաղաքացիներին, հայտարարել է, որ անհրաժեշտ է համարում որոշում ընդունել անհապաղ ճանաչել ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ինքնիշխանությունը։ Դրանից անմիջապես հետո նախագահը Կրեմլում ստորագրել է հրամանագրեր՝ ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ճանաչման մասին, ինչպես նաև օգնության պայմանագրեր:

«Մի իրավիճակում, երբ մենք հումանիտար աղետի առաջ ենք կանգնած, տեսնում ենք, թե ինչպես տասնյակ հազարավոր փախստականներ, կանայք, երեխաներ ստիպված են լքել իրենց տները, միակ ելքը այդ որոշումն ընդունելն է»,-նշել է Վոլոդինը։

Ինչպես նշել ռուս քաղաքական գործիչը, Մոսկվան երկար ժամանակ Կիևից պահանջել է Մինսկի պայմանավորվածությունների կատարումը: Մինչդեռ Կիևը ջնջել է դրանք՝ սկսելով ռմբակոծել Դոնբասի խաղաղ քաղաքացիներին, կարծում է Վոլոդինը։

Նա նշում է, որ ԱՄՆ-ն շահագրգռված է, որպեսզի այդ հակամարտությունը շարունակական բնույթ կրի, իսկ եվրոպական երկրները, ցավոք, ի վիճակի չեն եղել ազդել այդ գործընթացների վրա։

«Ինչ վերաբերում է ոչ բարեկամական որոշումներին ու պատժամիջոցներին։ Դրանք ցանկացած դեպքում ընդունվելու են։ Ճիշտ այնպես, ինչպես ընդունվումէին նախկինում՝ առանց որևէ պատճառի և անգամ առիթի։ Միացյալ Նահանգներին և նրանց սատելիտ-դաշնակիցներին ուժեղ Ռուսաստան պետք չէ, և նրանք ամեն ինչ կանեն մեր երկրի զարգացումն արգելակելու համար»,-նշել է ՌԴ Պետդումայի խոսնակը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին Անվտանգության խորհրդի արտահերթ մեծ նիստից հետո ուղերձով դիմել Է ՌԴ քաղաքացիներին, հայտարարել է, որ անհրաժեշտ է համարում որոշում ընդունել անհապաղ ճանաչել ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ինքնիշխանությունը, քանի որ նրանք, ովքեր ընտրել են արյունահեղության, բռնության և անօրինականության ուղին, չեն ճանաչել և չեն ճանաչում Դոնբասի հակամարտության որևէ այլ լուծում, բացի ռազմականից:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր