Իմ կարծիքով նոր Սահամանդրության տեքստում չպետք է լինի հղում Անակախության հռչակագրին          Խոշոր վթար Երևանում, «Honda»-ին բախվել է արգելապատնեշին, գլխիվայր շրջվելով հայտնվել ճանապարհի մեջտեղում       Վարդան Ղուկասյանն ընտրվեց Գյումրու քաղաքապետ, ներկա 18 մասնակիցներից 18-ն էլ կողմ քվեարկեց նրան    

22 փետ 2022 13:31

Ռուսական տանկերի ու զրահատեխնիկայի ահռելի մեծ թվով շարասյունը մուտք գործեց Դոնբասի տարածք

Այն բանից հետո, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրեց Դոնեցկի եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների ճանաչման հրամնագրերը, ռուսական տանկերի եւ զրահատեխնիկայի ահռելի մեծ թվով շարասյունը մուտք գործեց Դոնբասի տարածք։ Ականատեսները «Радио Свобода»-ին տեղեկացրել են, որ շարասյունը ընթացել է դեպի ճակատային գիծ։ Դոնեցկի բնակիչները հայտնել են, որ այդքան տեխնիկա չէին տեսել սկսած 2014 թվականից։

Շարասյունն ընթացել է Դոնեցկ-Մակեեւկա մայրուղով Յասինովատի ուղղությամբ։ Բացի տանկերից, շարասյան մեջ նաեւ մեծ թվով զրահամեքենաներ կան։ Շարասյան երթը տեղի է ունեցել նախօրեի ուշ գիշերին եւ տեւել է մեկ ժամից ավելի։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր