Գլխի եւ պարանոցի քաղցկեղի անսովոր ախտանշանները

Ինչպես նշում է Express-ը, պարանոցի եւ գլխի շրջանում ուռուցքները, ըստ մասնագետի, հաճախ զարգանում են մարդու պապիլոմավիրուսի պատճառով։ Պարանոցի եւ գլխի ուռուցքները հաճախ առաջանում են քթի եւ կոկորդի հատվածում, ուստի ախտանշանները սովորաբար ի հայտ են գալիս այս հատվածներում, սակայն երբեմն նկատվում են անսովոր դրսեւորումներ։
«Օրինակ, ականջների մշտական խցանումը, որը նման է լողավազանի մեջ սուզվելուց հետո վիճակին, կամ ականջի մշտական ցավը կարող են լինել քաղցկեղի նշան»,- ասել է մասնագետը:
Ըստ մասնագետի՝ քաղցկեղի նշաններ կարող են լինել նաեւ պարանոցի այտուցվածությունը, լնդերի ցավը, խոցերը եւ բերանի խոռոչում բծերը։ Կուբեշը նշել է, որ դրանք քաղցկեղի ոչ սպեցիֆիկ ախտանշաններ են, ուստի մարդիկ հաճախ դրանք չեն կարեւորում։