Խոշոր վթար Կոտայքի մարզում, «Lexus»-ը բախվել է մի քանի ծառի, հղի կին է տեղափոխվել հիվանդանոց          Մոսկվան և Վաշինգտոնը քրտնաջան աշխատում են խաղաղության համար       Երբ Սերժ Սարգսյանը մեր մասին վատ բան է ասում, մեր վարկանիշը բարձրանում է    

24 փետ 2022 18:17

Պուտինն է ընտրել պատերազմը, և Միացյալ Նահանգներն ու և նրա դաշնակիցները կպատասխանեն միասնական և վճռորոշ կերպով

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինն ընտրել է Ուկրաինայի հետ պատերազմի ուղին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

«Այսօր ամբողջ աշխարհում աղոթում են Ուկրաինայի ժողովրդի համար, որը տուժում է Ռուսաստանի զինված ուժերի անհիմն և չարդարացված հարձակումից: Նախագահ Պուտինն ընտրել է կանխամտածված պատերազմը, որը կհանգեցնի մարդկային աղետալի կորուստների և տառապանքների։ Միայն Ռուսաստանն է պատասխանատու այն մահերի և ավերածությունների համար, որ կբերի այս հարձակումը։ Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները կպատասխանեն միասնական և վճռորոշ կերպով։ Աշխարհը պատասխանատվության կենթարկի Ռուսաստանին», – նշել է ԱՄՆ նախագահը:

Սպիտակ տան ղեկավարը նաև հայտնել է, որ կհանդիպի Մեծ յոթնյակի երկրների ղեկավարների հետ, այնուհետև ամերիկացի ժողովրդի հետ՝ հայտարարելու հետագա պատժամիջոցների մասին, որ ԱՄՆ-ն և նրա դաշնակիցներն ու գործընկերները կսահմանեն Ռուսաստանի նկատմամբ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր