Պակիստանում կայացած բանակցությունների ընթացքում Իրանը և ԱՄՆ-ն չեն կարողացել համաձայնության գալ          Հիրավի, տկար կլինի հայրենիքը առանց Սփյուռքի զորակցության ու նվիրումի, թույլ ու խոցելի կլինի Սփյուռքը առանց հզոր ու պայծառ հայոց պետության       Ըստ ԻՔՄ-ի քանի մարդ է մասնակցել «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին    

25 փետ 2022 13:17

Վրաստանը՝ հաշվի առնելով մեր ազգային շահերը չի պատրաստվում մասնակցել ՌԴ-ի դեմ ֆինանսատնտեսական պատժամիջոցներին

Վրաստանը չի մասնակցի Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներին։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, հաղորդում է «Новости- Грузия»-ն։

«Ուզում եմ հստակ եւ միանշանակ հայտարարել, որ Վրաստանը՝ հաշվի առնելով մեր ազգային շահերը եւ մեր ժողովրդի շահերը, չի պատրաստվում մասնակցել Ռուսաստանի դեմ ֆինանսատնտեսական պատժամիջոցներին, քանի որ դա էլ ավելի կվնասի մեր երկրին եւ մեր բնակչությանը»,- ասել է նա։

Ղարիբաշվիլին ընդգծել է, որ նման որոշումներ կայացնելիս ինքը «կառաջնորդվի բացառապես Վրաստանի շահերով»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր