Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուսների համար՝ դժվարանցանելի          Վագոն տնակում բռնկված կրակը հրշեջները մարելուց հետո հայտնաբերել են տղամարդու մոխրացած մարմին       Փարաքարի նախկին ղեկավար Վալոդյա Գրիգորյանի uպանության դեպքի առթիվ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 2 անձի մասով    

12 հուն 2026 18:18

Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին դատապարտվել է 5 տարվա ազատազրկման

Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին դատապարտվել է 5 տարվա ազատազրկմանՎրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, որը մեղադրվում է փողերի լվացման մեջ, ընդունել է իր մեղքը։ Նա դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման, ТАСС-ի փոխանցմամբ ասվում է Վրաստանի գլխավոր դատախազության հայտարարության մեջ։

«Վրաստանի գլխավոր դատախազությունը մեղքի վերաբերյալ համաձայնագիր է կնքել մեղադրյալ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ, որի համաձայն նախկին վարչապետը դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման՝ Վրաստանի քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու համար։ Նա նաև տուգանվել է 1 միլիոն լարիի (370,000 դոլար) չափով՝ որպես լրացուցիչ պատիժ։ Իրակլի Ղարիբաշվիլին ընդունում է մեղքը և համաձայնվում է մեղքի վերաբերյալ համաձայնագրի պայմաններին», - ասվում է հայտարարության մեջ։

Հաղորդվում է, որ 2019-2024 թվականներին, անօրինական եկամուտը թաքցնելու համար, Ղարիբաշվիլին իր տարեկան ունեցվածքի հայտարարագրում կեղծ տեղեկատվություն է ներկայացրել ընտանիքի անդամից տարեկան մեծ գումարներ ստանալու մասին։ Այսպիսով, մասնավոր բիզնեսին իր անօրինական մասնակցությամբ ստացված 830,000 լարի (306,000 դոլար) գումարը շրջանառվել է օրինական ճանապարհով։

2023-2024 թվականներին Ղարիբաշվիլին ձեռք է բերել և իր հետ կապված անձի անունով գրանցել է երկու մեքենա՝ 463.6 հազար լարի (171 հազար դոլար) արժողությամբ, ինչպես նաև ընտանիքի անդամի միջոցով 210 հազար լարիով (77.4 հազար դոլար) ձեռք է բերել անշարժ գույք ունեցող ընկերություններից մեկի բաժնեմասի 100%-ը։

Նա նաև 3.6 միլիոն լարի (1.3 միլիոն դոլար) է ներդրել ընտանիքի անդամի անունով գրանցված ՍՊԸ-ում։

Չհիմնավորված գումարի մեծ մասը փոխարկվել է արտարժույթի, ինչի արդյունքում 2025թ. հոկտեմբերի 17-ին Ղարիբաշվիլիի բնակարանի խուզարկության ժամանակ առգրավվել է 6.5 միլիոն դոլար։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր