Մահացած կնոջ և իր երեխայի լուսանկարի հրապարակման նպատակը որոշակի մտահոգությունների տեղիք է տվել. հայտարարություն          Այս ռուս զույգը, իրենց շան հետ, շատ լավ փորձի աղբյուր էր.Մենք սեյսմիկ ռիկսով երկիր ենք, պետք է պատրաստ լինենք վատ սցենարներին       Տեսանյութ.Աղավնոյում և Բերձորում խառնաշփոթ է, իսկ Արցախով առքուվաճառքը շարունակվում է․ Հակոբյան    

26 փետ 2022 10:17

Առեղծվածային դեպք՝ Լոռու մարզում. Վանաձորում հայտնաբերվել է քրեական աշխարհում հայտնի «Յոժ» մականվամբ, 40-ամյա ըմբշամարտիկի դին

Փետրվարի 25-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Այս մասին հայտնում է  shamshyan.com-ը:

Ժամը 16:20–ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության կայանից ահազանգ է ստացվել ոստիկանության Տարոնի բաժին, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է  Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի 86 հասցե, որտեղ բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է տղամարդու դի:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ շտապօգնության բրիգադը դին հայտնաբերել է Վարդանանց փողոցի 86  հասցեի շենքի պատից 4.5 մ հեռավորությամբ գետնին ընկած դիրքում՝  գանգի մասում ստացած վնասվածքով:

Պարզվել է, որ մահացածը Վանաձոր քաղաքի բնակիչ, 40-ամյա Արման Շահինյանն էր:

Փաստի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում:

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

Տեղի ունեցածը դժբախտ պատահար է, սպանություն, թե ինքնասպանություն՝ պարզվում է:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացած Ա. Շահինյանը Վանաձորում հայտնի էր «Յոժ» մականվամբ և նրան ճանաչում էին որպես  ըմբշամարտիկ:

Նախկինում էլ եղել է դատապարտված և քրեական աշխարհում հարգանք է վայելել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր