Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս          Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին       Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ    

26 փետ 2022 11:25

Տեսանյութ.Պայքար, մինչև վերջ, զենքերը վայր չենք դնելու. Զելենսկին տեսաուղերձ է հղել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկիրը չի դադարի պաշտպանվել։ Այդ կապակցությամբ նա դիմել է համաքաղաքացիներին՝ կոչ անելով «չհավատալ քարոզչական ֆեյքերին»։

Այս մասին Զելենսկին ասել է Բանկովո փողոցից արված իր տեսաուղերձում, հաղորդում է «УНИАН»-ը։  

«Բարի լույս, ուկրաինացինե՛ր: Ցանցում շատ կեղծ տեղեկություններ են հայտնվել, թե, իբր, ես կոչ եմ անում վայր դնել զենքերը, եւ, իբր, տարհանում է ընթանում։ Այսպես, ես այստեղ եմ, մենք զենքերը վայր չենք դնի։ Կպաշտպանենք մեր պետությունը, քանի որ մեր զենքը մեր ճշմարտությունն է։ Սա մեր հողն է, մեր երկիրն է, մեր երեխաներն են։ Եվ մենք այս ամենը պաշտպանելու ենք»,- վստահեցրել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնաբանել է Վրաստանում անցկացված հանրահավաքը, որի մասնակիցները պահանջել են Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրաժարականը՝ ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին Վրաստանի չմիանալու մասին հայտարարության պատճառով։

Անհավանական է վրացի ժողովուրդը, որը հասկանում է, որ ընկերներին պետք է աջակցել։ Երախտապարտ եմ բոլորին Թբիլիսիում և երկրի այլ քաղաքներում, ովքեր հանդես են եկել հաջակցություն Ուկրաինայի և դեմ՝ պատերազմի։ Իսկապես, լինում են դեպքեր, երբ քաղաքացիները կառավարություն չեն, ավելի լավն են կառավարությունից»,-գրել է Զելենսկին իր թվիթերյան էջում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր