Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք          Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս       Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ    

28 փետ 2022 11:19

Կրեմլը պատվիրել է սպանել Զելենսկիին. Կիև վագներցիներ են ուղարկվել

Կիևում ավելի քան 400 «վագներցիներ» են գործում, գրում է The Times-ը, որոնց Կրեմլը պատվիրել է սպանել նախագահ Վլադիմիր Զելենսկիին և նրա կառավարությանը՝ հիմք ստեղծելով Ռուսաստանի կողմից իշխանության գրավման համար։


The Times-ը գրում է․ ««Վագների խումբ» մասնավոր ռազմական ընկերությունը, որը ղեկավարվում է նախագահ Պուտինի ամենամոտ դաշնակիցներից մեկի՝ օլիգարխ Եվգենի Պրիգոժինի կողմից, հինգ շաբաթ առաջ վարձկաններ է ուղարկել Աֆրիկայից՝ Զելենսկիի կառավարությանը սպանելու առաքելությամբ՝ մեծ աշխատավարձի դիմաց»:


Հաղորդվում է, որ նրանց մտադրության մասին լուրերը շաբաթ առավոտյան հասել են Ուկրաինայի կառավարությանը, իսկ մի քանի ժամ անց Կիևը 36-ժամյա պարետային ժամ հայտարարեց՝ քաղաքը ռուս դիվերսանտներից մաքրելու համար:


Քաղաքի իշխանությունները զգուշացրել են քաղաքացիներին, որ ցանկացած ոք, ով փողոց դուրս կգա պարետային ժամի ժամանակ, կհամարվի Կրեմլի գործակալ և կարող է լիկվիդացվել։


Նշենք, որ «Վագների խումբը» զինված խմբավորում է, որը ԶԼՄ-ներում հաճախ անվանում են ռուսական մասնավոր ռազմական ընկերություն («ЧВК Вагнера», «ЧВК „Вагнер"»): Ենթադրվում է, որ 2014 թվականից խմբավորումը գործում է Ուկրաինայի տարածքում, այնուհետև Սիրիայում։


Փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։


«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 5:00-ից (Երևանի ժամանակով 7:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։


Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։ Ուկրաինայի ՆԳՆ-ն զոհերի և վիրավորների նախնական թիվ է հայտնում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր