Մարալիկ-Պեմզաշեն-Արթիկ ավտոճանապարհին «BMW X5»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում          Իշխող ուժը չունի բավարար մանդատ և Ալիևի պահանջով սահմանադրական հանրաքվեն չի կարողանալու անցկացվել       Թրամփը, Մակրոնը և Զելենսկին Ֆրանսիայում ընթացող G7-ի շրջանակներում քննարկել են ուկրաինական կարգավորումը    

02 մար 2022 21:34

Ս-400-ը Ռուսաստանին վերադարձնելու պահանջները կատարյալ տխմարություն են. Սոյլու

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն երեքշաբթի մեկնաբանել է ուկրաինական իրադարձությունների պատճառով Անկարայի ձեռք բերած Ս-400 զենիթահրթիռային համակարգերը Ռուսաստանին վերադարձնելու` թուրքական ընդդիմության կոչերը։

«Երբ սկսվեց Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը, նրանք սկսեցին օգտագործել հրաշալի կարգախոսներ՝ «Եկեք հետ տանք Ս-400»-ը։ Ներեցեք, բայց նրանք մտավոր հետամնաց են։ Տեսնելով Ուկրաինայում տիրող իրավիճակը, որ նա ոչինչ չի կարող անել ինքնաթիռների և հրթիռների դեմ, և առաջարկներ ներկայացնել պաշտպանական համակարգերը վերադարձնելու վերաբերյալ՝ կատարյալ հիմարություն է»,-  նրա խոսքերը մեջբերում է Haberler լրատվական պորտալը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր