Մարտի 14-ի աստղագուշակ, ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար          Մարտի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Սամվել Տերտերյանը և Արամայիս Հարությունյանը դուրս են եկել եզրափակիչ    

04 մար 2022 12:48

Զելենսկու դեմ առնվազն երեք անգամ մահափորձ է եղել վերջին շաբաթվա ընթացքում, ուղարկվել են վարձկաններ և չեչենական հատուկ ջոկատայիններ

Բրիտանական The Times թերթը գրում է, որ վերջին շաբաթվա ընթացքում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու դեմ առնվազն երեք անգամ մահափորձ է եղել։


Լրագրողների տեղեկություններով՝ ուկրաինացի առաջնորդին սպանելու համար ուղարկվել են երկու տարբեր խմբեր՝ կրեմլամետ Վագներ խմբավորման վարձկաններ և չեչենական հատուկ ջոկատայիններ։ Ամեն անգամ մահափորձերը խափանվել են Ուկրաինայի հետ պատերազմին դեմ հանդես եկող ռուսական ԱԴԾ-ի աշխատակիցների շնորհիվ, գրում է թերթը։
Վագների վարձկանները Կիևում զոհեր են տվել և անհանգստացած էին, թե որքան ճշգրիտ էին ուկրաինացիները կանխատեսել իրենց գործողությունները: Խմբին մոտ կանգնած աղբյուրը հայտնել է, որ Զելենսկու անվտանգության ծառայության տեղեկացվածությունը նրանց համար դարձել է «սարսափելի»: Շաբաթ օրը Կիևի մատույցներում մահափորձ է կանխվել չեչեն վարձկանների խմբի կողմից, որոնք ոչնչացվել են։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր