Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին       Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք    

07 մար 2022 11:02

Կրեմլից եւ ռուսական իշխանության տարբեր օղակներից «արտահոսքեր» կան,ի՞նչ է կատարվում ռուսական վերնախավում

Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը զեկույց է հրապարակել, որում նշվում է, որ արեւմտյան երկրների հետախությունները Ուկրաինայի իրենց գործընկերներին եւ բանակին տեղեկություններ են տրամադրում ռուսական զորքերի պլանների ու տեղաշարժերի վերաբերյալ։


Մոսկվան բողոքում է, որ արեւմտյան երկրները նաեւ զենք են տրամադրում Ուկրաինային։ Հարց է առաջանում՝ իսկ ինչու չպետք է տրամադրեն, սակայն սա այլ խոսակցության թեմա է։


Արեւմտյան հետախուզությունների տեղեկությունները ռուսական ծրագրերի մասին մամուլում սկսեցին հրապարակվել Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից առաջ։ Նշվում էին ներխուժման հնարավոր ուղղությունները, ժամկետները, այլ մանրամասներ։ Դրանք գրեթե ամբողջությամբ հաստատվեցին իրադարձությունների հետագա ծավալմամբ։ Ուշագրավ էր ինքնին այդ տեղեկությունները մամուլին տրամադրելու հանգամանքը։


Ռուսական ներխուժումից հետո հետախուզությունները շարունակում են աշխատանքն այդ ոճով։ Ուկրաինական եւ արտերկրի մամուլում մանրամասն նկարագրվում են ռուսական կողմի սպասվող գործողությունները՝ ավիահարվածների, դեսանտի իջեցումների ժամանակ եւ տեղանք եւ այլն։


Արեւմտյան երկրները, հատկապես ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան, ունեն հետախուզական ուժեղ ծառայությունների ցանց, որոնք կիրառում են գերժամանակակից տեխնոլոգիաներ ու միջոցներ։ Դատելով տեղեկությունների բնույթից, ակնհայտ է դառնում նաեւ անմիջապես «բունկերին» հասանելիությունը։


Մյուս կողմից, ուշադրության է արժանի երկու հանգամանք։ Բրիտանական The Times թերթի տեղեկություներով, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու դեմ առնվազն երեք անգամ մահափորձ է եղել կրեմլամետ Վագներ խմբավորման վարձկանների և չեչենական հատուկ ջոկատայինների կողմից։ Սակայն մահափորձերը խափանվել են Ուկրաինայի պատերազմին դեմ հանդես եկող ռուսական ԱԴԾ-ի (ՖՍԲ) աշխատակիցների շնորհիվ։ Այս տեղեկությունը հաստատել են Ուկրաինայի հատուկ ծառայությունները։


Հաջորդ հանգամանքը կապված է Ուկրաինայի ռազմական եւ քաղաքական շրջանակներում, տեղական իշխանություններում ռուսական ագենտուրայի հաճախակի դարձած բացահայտումների հետ, որոնց սկզբնաղբյուրը նույնպես հասկանալի է։


Կրեմլից եւ ռուսական իշխանության տարբեր օղակներից «արտահոսքերը», հետախուզական տեղեկությունների հրապարակումը տարբեր ենթադրությունների տեղիք են տալիս, այդ թվում՝ ռուսական վերնախավում տիրող վիճակի մասին։ Իր հերթին, Ուկրաինայում ռուսական ռազմական գործողությունների «ժամանակացույցի» խափանման առումով, ինչն անկասկած կապված է ուկրաինական դիմադրության, ռուսական բանակի մեծ կորուստների ու լոգիստիկ խոշոր խնդիրների հետ, ոչ պակաս դեր է խաղում նաեւ ուկրաինական կողմի իրազեկվածությունը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր