Կարճատև անձրև և ամպրոպ, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          «Chevrolet»-ը վրшերթի է ենթարկել 2 հետիոտնի, վիրшվորներից մեկը արտգործնախարարության աշխատակից է       Խոշոր ավտովթար. բախվել են «Toyota»-ն ու «Infinity»-ն. վերջինը գլխիվայր շրջվել է, կան վիրավորներ    

04 մար 2022 13:10

«Россия, мы с вами»․ Ռուսաստանը փրկում է աշխարհը դարչնագույն ժանտախտից

Երբ Եվրոպայի և ԱՄՆ-ի օգնությամբ Ուկրաինայում իշխանության եկան ֆաշիստական ուժերը, այդ օրվանից սկսեցին ոտնահարվել ռուսալեզու բնակչության իրավունքները Ուկրաինայում, նրանց այլ բան չէր մնում, քան՝ ինքնորոշվել։ Այս մասին հայտարարեցին ՌԴ դեսպանատան դիմաց ի աջակցություն Ռուսաստանի «Россия, мы с вами», NO NATO» գրությամբ պաստառներով ակցիա իրականացնող Հայաստանի կոմունիստական կուսակցության անդամները։

«2014-ից սկսած Ուկրաինայի ֆաշիստական ռեժիմը տանջանքների է ենթարկել և սպանել իրենց խաղաղ բնակչությանը Դոնբասում, Դոնեցկում և Լուգանսկում, հիմա Ռուսաստանը փրկում է աշխարհը դարչնագույն ժանտախտից»,- ասացին ակցիայի մասնակցիները։

Վերջիններս նշեցին, որ իրենք անվերապահորեն աջակցում են ՌԴ-ի քայլերին Ուկրաինայի դեմ և որ  Ռուսաստանը երկրորդ անգամ փրկում է աշխարհը ֆաշիզմի ճիրաններից։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր