Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Մինչև հունիսի 30-ը այս կենդանակերպի նշանները կունենան բացառիկ ֆինանսական հաջողություններ       Իրանը և ԱՄՆ-ն ավելի քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը    

05 մար 2022 13:18

Կիևի շուրջ իրավիճակն այսօր շատ լարված է, կոչ են արել մնալ ապաստարաններում

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում օդային տագնապ է հայտարարվել․ տեղեկացրել է ուկրաինական «Ուկրինֆորմ»-ը։


Կիևի բնակիչներին հորդորել են շտապ տեղափոխվել ապաստարաններ։


«Կիևի շուրջ իրավիճակն այսօր շատ լարված է, մենք անում ենք բոլոր անհրաժեշտ գործողություները պաշտպանության համար: Այն մեր երկրի սիրտն է , մշակույթի, պատմության, պետականության կենտրոնը: Մինչ օրս մայրաքաղաքի մուտքերը հաստատակամորեն պաշտպանում են Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները»,-ասել է Կիևի ռազմական վարչակազմի ղեկավար Նիկոլայ Ժիրնովը:


Նա տեղեկացրել է, որ ենթակառուցվածքների հետ կապված նախապատրաստական ծավալուն աշխատանք է տարվել ՝ ճանապարհների արգելապատնեշներ, հենակետեր, օբյեկտների ականապատում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր