Իրանական պատվիրակությունը մեկնել է Օման՝ Հորմուզի նեղուցի կառավարման հարցը քննարկելու համար          Ռուբիոն կայցելի Բահրեյն, Քուվեյթ և ԱՄԷ՝ քննարկելու Վաշինգտոնի և Թեհրանի միջև կնքված համաձայնագրերի իրականացումը       Հայաստանը ՀԱՊԿ անդամավճարներ չվճարելու պատճառով կարող է զրկվել ձայնի իրավունքից մինչև պարտքի ամբողջական մարումը    

07 մար 2022 16:10

Ուկրաինան կհաղթի.պատժամիջոցները երկարաժամկետ հեռանկարում կզսպեն Պուտինին հետագա ագրեսիայից

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը հայտարարել է, որ հավատում է Ռուսաստանի հետ պատերազմում Ուկրաինայի հաղթանակին։ Այս մասին նա ասել է France 5 հեռուստաալիքի եթերում։


«Կարծում եմ, որ Ուկրաինան կհաղթի։ Արդեն 10 օր է, ինչ ամենատպավորիչն Ուկրաինայի դիմադրությունն է այնպիսի մասշտաբով, որը փորձագետները չէին կարող պատկերացնել»,- ասել է Լը Դրիանը։


Նախարարը նշել է, որ պատերազմի արժեքը Ռուսաստանի համար կդառնա անտանելի։


«Նախագահ Պուտինն ինչ-որ պահի կկանգնի ընտրության առջև՝ կա՛մ էական հետևանքներ Ռուսաստանի գործունեության վրա, կա՛մ  բանակցություններ»,- հավելել է նա։


Լը Դրիանը վստահություն է հայտնել, որ Ռուսաստանի Դաշնության դեմ արևմտյան պատժամիջոցները երկարաժամկետ հեռանկարում կզսպեն Պուտինին հետագա ագրեսիայից։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր