Ձյուն, անձրև, բուք, օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-10 աստիճանով          2026 թվականի փետրվարը այս կենդանակերպի նշանների համար հաճելի ֆինանսական անակնկալների ամիս կլինի       Փետրվարի 6-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

07 մար 2022 16:35

Հասանովը հանձնարարել է արագացնել զինված ուժերի թուրքական մոդելի կիրառումն ադրբեջանական բանակում

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանձնարարել է անցում կատարել զինված ուժերի թուրքական մոդելին, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ Հասանովը «համապատասխան հանձնարարականներ է տվել ստորաբաժանումների մարտունակության հետագա բարձրացման, հրամանատարական անձնակազմի գիտելիքների եւ հմտությունների կատարելագործման, սպառազինության եւ տեխնիկայի հնարավորությունների ուսումնասիրության, ինչպես նաեւ գիշերային եւ ցերեկային ժամերին իրական մարտական պայմաններին համապատասխան վարժանքներ անցկացնելու համար»։

Ադրբեջանական ԶԼՄ-ները նշում են, որ «նախագահ Իլհամ Ալիեւի հանձնարարականի համաձայն՝ Զաքիր Հասանովը հանձնարարել է արագացնել զինված ուժերի թուրքական մոդելի կիրառումն ադրբեջանական բանակում, այդ թվում՝ ռազմական կրթության ոլորտում»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր